18.12-24.12 աստղագուշակ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Շաբաթվա սկզբին խառնաշփոթից խուսափել չի ստացվի, ինչն էլ կարող է ցավալի սխալների հանգեցնել: Աշխատեք դրանք ժաման ակին նկատել և ուղղել: Դա այնքան էլ դժվար չի լինի:Պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, ձեզ հետ անհամաձայն անձանց մոտ եցում ցուցաբերելու ունակությունը: Դուք շատերին ձեր կողմը կգրավեք, նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցներին համախոհների կվերածեք: Բայց իսկապես լուրջ գործերում աշխատեք հույս դնել նրանց վրա, ում հետ բազմիցս համագործակցել եք: Այդպես հաջ ողության հասնելն ավելի հեշտ կլինի:Շաբաթվա երկրորդ կեսին աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ. դա հատկապես կարևոր կլինի ձեր հարաբերությունների համար: Կարող եք ընկերների կամ սիրելիի հետ ինչ-որ տեղ մեկնել. դուք հրաշ ալի ժամանակ կանցկացնեք:Շաբաթը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են հաջող գործարքներ, դրամ ական մուտքեր: Ծախսերն էլ հնարավոր են, բայց դրանք աննշան կլինեն:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Շաբաթը իրադարձություններով լի ու բավական հոգնեցնող կլինի հատկապես ցանկացած իրադարձության սուր արձագանքող Ցու լերի համար: Ոչ միանշանակ իրավիճակները շատ կլինեն, որոնցում հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Բայց դուք շտապե լով ու տաք գլխով որոշումներ չեք ընդունի, ինքներդ ձեզ ժամանակ կտաք հանգիստ ամեն ինչ մտածելու համար ու կհասկանաք՝ ինչպես ճիշտ վարվել:Ինչքան լուրջ լինեն նպատակները, որոնց ուզում եք հասնել, այնքան կարևոր կլինի զգույշ գործելը: Ձեր վարքն ու բառերը մեծ ուշադրություն են գրավելու, այնպես որ տաք գլխով ավելորդ բաներ մի խոսեք, չմտածված արարքներ մի գործեք: Ֆի նանսական գործերում կարևոր կլինի զգուշությունը. անսպասելի ու ցավալի կորուստների վտանգ կա:Մտերիմների հետ հարաբերու թյունները միշտ չէ, որ անամպ կլինեն, բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, իսկ փոքրիկ տարաձայնությունները շուտով կհաջո ղվի հաղթահարել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Շաբաթը կզարմացնի զարմանալի իրադարձություններով, ինչպես նաև նորություններով, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա: Դուք արագ կկողմնորոշվեք, միանգամից կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Ինտուիցիան կօգնի հրաշալի գլուխ հանել այն գործերից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել:Շաբաթը բարենպաստ կլինի ուսման համար: Դուք հեշտությամբ կհավաքեք ու կվերլուծեք ինֆորմացիան, ճիշտ եզրահանգումներ կանեք: Դժվարություններ չեն ունենա այն Երկվորյակները, որոնք պիտի քննութ յուններ, ստուգարքներ հանձնեն, պատմեն կատարած աշխատանքի մասին:Դուք ոգևորությամբ նոր բան կստանձնեք: Հենց դրա շնորհիվ էլ հետաքրքիր ծանոթություններ կհաստատվեն, դուք կհանդիպեք մարդկանց, որոնց մասին նախկինում լսել եք: Հնարավոր է և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես ձեզ կպահեք, արդյոք կուզենաք նախաձեռնող լինել: Որոշ Երկվորյակներ կհասկանան, որ պատրաստ են իրենց կյանքում լուրջ փոփոխությունների և նոր ուղղությամբ առաջին քայլերը կանեն:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Շաբաթը հագեցած ու հոգսաշատ կլինի: Դուք պիտի բարդ գործերով զբաղվեք, ոտքի վրա շատ բան սովորեք, համատեղ գոծողությ ունների մասին պայմանավորվեք այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում ոչ ոք ընդհանուր լեզու չի գտել: Հավատացեք ձեր ուժերին. առանց դրա հաջողության հասնելը դժվար կլինի:Gործնական ոլորտում կարևոր կլինի համառությունը: Հենց դրա շնորհիվ դուք կկարողանաք հաղթահարել առաջ եկած խոչընդոտները, հասնել նրան, ինչին ձգտում եք: Այս շաբաթ սկսած ոչ բոլոր գործերը կհաջողվի միանգամից ավարտել. որոշ նախագծերի ու գործերի դուք ավելի ուշ կվերադառնաք:Շաբաթվա սկիզբը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Հետո կգա մի պահ, երբ գումարն ավելի օգտակար կլինի պահելը, քան ծախսելը:Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, ինքներդ էլ կզարմանաք, թե որքան արագ եք լեզու գտնում նոր ծան ոթների հետ: Մտերիմների հետ տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: Կհաջողվի լուծել վերջին շրջանում բոլորին վշտացնող ընտանեկան խնդիրները:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Շաբաթվա սկիզբը հրաշալի ժամանակ է լինելու նոր համախոհներ փնտրելու համար: Այդ հատվածում ձեզ հանդիպած մարդկանց մեջ կլինեն նրանք, ովքեր կգնահատեն ձեր գաղափարները, կուզենան օգնել դրանց իրագործման հարցում: Ընդհանուր գործերից կարող է եկարատև ընկերություն սկսվել, և դուք դրա համար շատ ուրախ կլինեք: Սա այն հազվադեպ շրջաններից է լինելու, երբ կարելի է առանց կասկածելու խառնել գործնական և անձնական հարաբերությունները, օրինակ՝ ինչ-որ բիզնես-նախագծեր ստան ձնել մտերիմների հետ միասին՝ առանց մտահոգվելու, որ դա վեճերի ու փոխադարձ դժգոհությունների կհանգեցնի:Անսովոր հանդի պումներ, հետաքրքիր զրույցներ շատ կլինեն, որոնք ձեզ կօգնեն նորովի նայել սովորական դարձած բաներին: Չի բացառվում ուզե նաք փոխել ծրագրերը: Այստեղ լավ է չշտապեք ու ամեն քայլը լավ կշռադատեք:Շաբաթվա երկրորդ կեսին պիտի շատ ժամանակ նվիրեք ընտանեկան գործերին: Չի բացառվում մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքն ունենա: Բայց ձեր հարազատներին վեր աբերող հրաշալի լուրեր էլ կլսեք: Ընտանեկան տոնի, ընկերական երեկույթի համար առիթ կգտնվի:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ուշադրություն դարձրեք գործնական հարաբերություններին: Շատ բան կարող է դեպի լավը փոխվել, եթե ձեզ ճիշտ պահեք: Դա հե շտ չի լինելու հատկապես այն Կույսերի համար, որոնք դեռ փոքր կենսափորձ ունեն: Համառություն, վճռականություն ու խիզախու թյուն է պետք գալու ուզածին հասնելու համար:Ֆինանսների տեսանկյունից շաբաթը հաջող կլինի: Գումարի և ունեցվածքի հետ կապված հարցերում կարող եք ինտուիցիային ապավինել: Հենց դրա շնորհիվ դուք արագ ճիշտ որոշումներ կընդունեք, նույնիսկ եթե ինֆորմացիա քիչ ունենաք, իսկ ծանոթների խորհուրդները անօգուտ լինեն:Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Կենցաղային խնդիրների պատճառով տարաձայնություններ կառաջանան մտերիմների հետ, և դուք բոլոր սուր անկյունները հարթելու, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար պիտի ջանքեր գործադրեք: Շաբաթվա վերջին օրերը հարմար կլինեն կարևոր հարցերը քննարկելու համար:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Այս շաբաթ հետաքրքիր առաջադրանքներ շատ կունենաք: Դրանք լուծելիս կծանոթանաք անսովոր մարդկանց հետ, կվերականգնեք նախկինում թանկ կապերը: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Նույնիսկ եթե սկզբում դժվարություններ առաջանան, դուք սկսածը կիսատ թողնելու ցանկություն չեք ունենա: Շրջապատողների վրա ձեր նպատակասլացությունը անջնջելի տպավորություն կթողնի, շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:Դուք սովորականից հաճախ եք խառնվելու ուրիշների գործերին: Բայց դա առավելագույնս նրբանկատ կանեք, ոչ ոքի չեք վիրավորի ու չեք վշտացնի: Դա թույլ կտա խուսափել նույնիսկ ամենաբռնկուն, զգայ ուն ու խոցելի մարդկանց հետ կոնֆլիկտներից:Շաբաթվա վերջին օրերին որոշումներ կընդունեք, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կարիերայի զարգացման մեջ: Չի բացառվում ձեզ առաջարկեն հենց այն աշխատանքը, որի մասին վաղուց էիք երազում:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Շաբաթվա սկզբին հեշտ չի լինելու: Հուզական դաշտը լարված կլինի, պահի ազդեցության տակ կարող եք անել մի բան, ինչի համար հետո կզղջաք: Կարևոր բան ձեռնարկելուց առաջ աշխատեք գլուխ հանել սեփական զգացմունքներից ու մոտիվներից, որոշել առաջնահերթությունները: Օգտակար կլինի փոքրիկ դադար վերցնելը. մի քիչ ժամանակ կանցնի, և ձեզ համար պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել:Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերություններում կարևոր կլինի զգուշությունը: Կարևոր ինֆորմացիայ ով, ձեր ծրագրերով ու գաղափարներով կիսվելուց առաջ լավ մտածեք:Շաբաթվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կլինի, հարմար կլինի լուրջ գործերի, մեծ նախագծերի վրա աշխատանք սկսելու համար: Կարևոր կլինի չշտապելը, անհապաղ արդյունք չակնկալելը: Հիշեք, որ դուք հիմա ապագա հաջողությունների և հաղթանակների համար հիմք եք ստեղծում: Այս հատվածը հարմար կլինի նաև բանակցությունների համար, հատկապես՝ հեռվից եկած մարդկանց հետ:Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, նորություններ, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Շաբաթն առանց շտապողականության ու խառնաշփոթի չի անցնի, և դա կնյարդայնացնի ձեզ: Կարգուկանոն ու որոշակիություն կուզենաք, բայց դրանց միանգամից հասնել չի ստացվի: Աշխատեք չբարդացնել ո՛չ ձեր, ո՛չ ուրիշների կյանքը, ոչ մեկից անհնարինը չպահանջել: Փոքրիկ տհաճություններին ու թյուրիմացություններին հանգիստ վերաբերվելը թույլ կտա չշեղվել կարևոր գործերից, այն լուրջ առաջադրանքներից, որոնց լուծման վրա կկենտրոնանաք շաբաթվա կեսից:Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ ու բարենպաստ կանցնի: Այն հարմար կլինի և՛ աշխատանքի, և՛ ուսման համար, թույլ կտա շատ գործերում հաջողությունների հասնել: Բայց ժամանակ կմնա նաև հանգստի, հաճելի շփումների և ձեզ համար թանկ մարդկանց հետ հանդիպելու համար: Ռոման տիկ ժամադրությունն անսովոր, վառ ու հիշարժան կլինի: Հավանական են նվերներ ու անակնկալներ, որոնք երկար կհիշվեն:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Շաբաթվա սկզբին բացառապես ամեն ինչում կարող եք ինտուիցիային ապավինել: Նրա հուշումները ճշգրիտ կլինեն, դրանց շնոր հիվ նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Լրիվ նոր բան ստանձնելու հնարավորություն կլինի: Կկարողանաք արագ հասնել առաջին հաջողություններին, և դրանք աննկատ չեն մնա: Դուք կտեսնեք, որ մարդիկ ձգտում են դեպի ձեզ, օգնություն են առաջարկում, կիս վում են տեղեկատվությամբ, փորձում են շահել ձեր համակրանքը: Հավանական է նոր հարաբերությունների սկիզբ: Դրանք կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ կրել. այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր ցանկությունից:Հետո կգան հագեցած, արդյունա վետ, բայց բավական հոգնեցնող օրերը: Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելուն: Ամենայն հավանականութ յամբ պիտի ինքնուրույն գործեք, ինչը կստիպի հուզվել: Բայց դուք իրավիճակից գլուխ կհանեք: Օգտակար կլինի վաղուց ձեռք բերած փորձը:Շաբաթվա վերջին օրերը հարմար կլինեն ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Հավանական են անսպասելի դրամական մուտքեր:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Դուք շատ բան պիտի անեք: Բարդ առաջադրանքներ կհայտնվեն, չի բացառվում ձեզ նոր աշխատանք կամ մասշտաբային, բարդ ու հետաքրքիր նախագծին մասնակցություն առաջարկեն: Այս շրջանը կարևոր կլինի այն Ջրհոսների համար, որոնք հիմա փորձում են հասնել մասնագիտական նպատակներին, բարձրանալ կարիերայի սանդուղքներով, ամրապնդել իրենց դիրքերը: Ժամանակը զուր մի վատնեք, գործեք: Դուք կարող եք ցույց տալ, թե ինչի եք ունակ:Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ է լինելու: Դուք զարմանքով կնկատեք, որ ձեր կարծիքը լսում են նույնիսկ նրանք, ովքեր նախկինում երբեք չեն հետաքրքրվել դրանով: Կհաջող վի հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, վերականգնել հին կապերը: Նոր ծանոթների հետ արագ կընկերանաք: Չի բացառվում սերն առաջին հայացքից:Շաբաթը բարենպաստ կլինի խոշոր գնումների համար: Այստեղ որոշումների հարցում չեք շտա պի, մի քանի տարբերակ կհամեմատեք ու դրանցից լավագույնը կընտրեք:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Աշխատեք չհուզվել ու հանգստություն պահպանել: Սա ամենահասարակ շաբաթներից չի լինելու: Ստիպված եք լինելու փորձություն ներ հաղթահարել, լուծել նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները: Դուք դա, իհարկե, կկարողանաք անել, բայց պիտի ջանքեր գործադրեք: Չի բացառվում պետք լինի փոխել ծրագրերն ու զբաղվել ոչ այն բանով, ինչը նախկինում կարևոր է թվացել: Դա կարող է թևաթափ անել ամենատպավորվող Ձկներին:Աշխատեք չխախտել հին պայմանավորվածությունները, կատա րել վաղուց տված խոստումները: Դա կարևոր կլինի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Հուսախաբ մի արեք նրանց, ովքեր ձեզ վրա հույս են դրել. շրջապատողները շնորհակալ կլինեն ձեզ դրա համար:Շատ Ձկների համար այս շաբաթ կարևոր կլինեն իմիջի և հեղինակության հարցերը: Խուսափեք այն արարքներից ու արտահայտություններից, որոնք կարող են ցցուն թվալ, շոկի ենթարկել ձեզ համար կարևոր մարդկանց: