19 տարեկան էի,երբ իմացա հղիությանս մասին:Հարազատներս ասացին,որ պետք է ազատվել երեխայից: Մենք ապրում էինք 2 սենյականոց բնակարանում 5 հոգով՝ ես,քույրս, մորաքույրս, մայրս և տատիկս: Ոչ ոք չէր ուզում, որ մի հոգի էլ ավելանա:
Մայրս ինձ ու քրոջս միայնակ է մեծացրել,և չէր ցանկանում,որ ես նույնպես անցնեմ նույն դժվարությունների մի-ջով:Երեխայիս հոր պահվածքն ինձ համար ամենամեծ հարվածը դարձավ. չնայած այն բանին, որ մենք միմյանց շատ էինք սիրում, նա ասաց, որ երեխան իրեն պետք չէ…
Ամբողջ գիշեր արտասվեցի, իսկ առավոտյան բոլորին հայտնեցի, որ միևնույնն է, ունենալու եմ երեխային: Այդ ժամանակ էլ մայրս ինձ տանից դուրս հանեց, ասաց, որ երբեք իրենցից օգնություն չխնդրեմ: Այժմ ես փողոցում հայտնված հղի էի: Բնական է, սկզբում շատ դժվար էր, բայց հանուն երեխայիս չէի հանձնվում:
Համալսարանում տարկետում վերցրեցի, հետո աշխատանք գտա:Այդ պահից անցել է 9 տարի:Այժմ ունեմ 1 սեն-յականոց բնակարան,մեծացնում եմ դստերս:Գիտե՞ք,ինչն է հետաքրքիր…Ես ու մայրս ապրում ենք հարևանութ-յամբ, սակայն աղջիկս չգիտի, որ այդ կինը, ում գրեթե ամեն օր տեսնում ենք բակում, իր տատիկն է, հարազատ տատիկը:
Երեխայիս ծնվելու ժամանակ, երբ կյանքիս ամենաբարդ շրջանն էր, միայն ընկերուհիս էր կողքիս, հենց նա ինձ ծննդատնից դիմավորեց, օգնեց, միայն նրան մինչև կյանքիս վերջ շնորհակալ կլինեմ, իսկ մորս ու մյուս հարա-զատներին երբեք չեմ ների:
Իսկ դուք ինչպե՞ս կվարվեիք իմ փոխարեն: