1987-ին 3 շաբաթական աղջնակին առևանգեցին հիվանդանոցից, սակայն 23 տարի անց նա ինքը բացահայտեց հանցագործությունը․․․

1987-ին 3 շաբաթական աղջնակին առևանգեցին հիվանդանոցից, սակայն 23 տարի անց նա ինքը բացահայտեց հանցագործությունը․․

1987 թվականին Ջոն Ուայթ անունով կինը հիվանդանոց հասցրեց իր 3 շաբաթական դստերը. բարձրացել էր փոքրիկի ջերմությունը: Սակայն հետո սարսափելի մի բան եղավ:

Հատուկ պրոցեդուրաներ կատարելու պատրվակով՝ երեխային վերցրեցին մոր գրկից: Սակայն պարզվեց, որ դա ոչ թե բուժքույր է եղել, այլ հանցագործ կին: Նա գողացավ երեխային և տարավ ուրիշ քաղաք:

Կառլինայի ծնողներն անում էին ամեն ինչ՝ դստերը գտնելու համար: Սակայն ոչինչ չօգնեց: Նրանց մնում էր միայն հուսալ և աղոթել, որ երեխան գտնվի:

Եվ դա վերջապես եղավ, սակայն 23 տարի անց: Աղջիկն ինքը գտավ հարազատ ծնողներին:Նեթթին, այդպես էր աղջկա նոր անունը, 16 տարեկանում սկսեց կասկածել, որ ինքը իր ծնողների հարազատ երեխան չէ, քանի որ բարեկամներից ոչ մեկին նման չէր:

Այդ ժամանակ էլ Նեթիին իմացավ, որ երեխայի է սպասում: Փաստաթղթերի ձևակերպման համար իրեն անհրաժեշտ էր ծննդյան վկայ ականը: Այդ դեպքի շնորհիվ աղջիկն իմացավ, որ վկայականը կեղծ է, իսկ ինքը՝ որդեգրված:

Մայրն ասաց Նեթթիին, որ նրան լքել են, և ինքը վերցրել է դստերը մանկատնից, քանի որ հարազատ մայրը հրաժարվել է նրանից՝ անմի ջապես ծնվելուց հետո:

Սակայն միայն 7 տարի անց բացահայտվեց ճշմարտությունը. Նեթթին երեխաների որոնման կայքում տեսավ մի նկար, որը նմանեցրեց սեփական մանկական նկարներին:

Այդպես աղջիկը գտավ իր իսկական ծնողներին: 23 տարի անց կորած երեխան վերադարձավ հարազատ տուն: Վերջապես ծնողները պարգևատրվեցին՝ իրենց հավատարմության և հույսը չկորցնելու համար:

Լավ կլիներ, եթե նման երջանիկ ավարտներ ավելի շատ լինեին աշխարհում. իսկ ավելի ցանկալի է, որ ոչ մի պարագայում երեխաներն ու ծնողները չբաժանվեն և չկորցնեն միմյանց…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS