Մի անգամ ծեր հնդկացին որոշեց բացել կյանքի ճշմարտություններից մեկը բացել իր թոռան համար:
— Ամեն մարդ անընդհատ ներքին պայքար է մղում: Դա այն պատճառով է, որ երկու գայլեր են ապրում մեր մեջ,- սկսեց իմաստուն հնդկացին:
— Ինչպես թե երկու գայլեր,- Հարցրեց փոքրիկ տղան , թե ում անմեղ դեմքը փայլեց անկեղծ հետաքրքրասիրությունից:
Նրանցից մեկը Չարիքն է: Վախը, զայրույթը, նախանձը, վրդովմունքը, հպարտությունը, ագահությունը, եսասիրությունը, անխղճությունը, ամբարտավանությունը, խղճահարությունը եւ մեղքը:
Բայց մյուս գայլը Բարիքն է՝ ուրախությունը, խաղաղությունը, սերը, հույսը, նրբությունը, ողորմությունը, առատաձեռնությունը, ճշմարտությունը եւ հավատքը:
Թոռը նայեց ծեր հնդկացուն:
-Եվ … Ո՞ր գայլն է հաղթում, պապիկ,- հարցրեց տղան, ում հայացքը լի էր հուզմունքով:
Միշտ հաղթում է այն Գայլը, որին կերակրում ենք,- ժպտալով ասաց իմաստուն պապը: