20 տարի առաջ գնացքում կորած աղջիկը գտնվել է. Տեսանյութ

Բելառուսուհին, ով 20 տարի առաջ կորել էր գնացքում, գտնվել է Մոսկվայում, հայտնում են իրավապահ մարմինները:

Յուլիա անունով աղջիկը 1999 թվականին 4 տարեկան հասակում մոլորվել ու կորել է Բելառուսում՝ «Մինսկ-Օսիպովիչի» գնացքում: Ծնողները 2 օր շարունակ որոնելուց հետո դիմել են ոստիկաններին, աղջկա որոնմանն ուղղվել են բոլոր միջոցները, սակայն նա այդպես էլ չի գտնվել: Սակայն օրերս աղջիկը գտնվել է՝ շնորհիվ իր ընկերոջ, ում պամել էր իր կյանքի պատմությունը:

Չնայած փոքր հասակին, աղջիկը հիշելիս է եղել, որ ունի ավագ քույր ու եղբայր, որ կորել է գնացքում, այնուհետև նրան տարել են ինտերնատ, այնտեղից էլ որդեգրել են: Տղան բանալի բառերով համացանցում որոնումներ կատարելու արդյունքում գտել է մի հոդված՝ գնացքում անհետ կորած Յուլիայի մասին: Հետո «Օրշանկա» թերթի հոդվածն է գտել, որտեղ աղջկա մասին բոլոր տվյալները եղել են և դրանք համընկել են, անգամ՝ ճակատի սպին:

Երբ այս մասին տեղեկացրել են իրավապահներին, նրանք ԴՆԹ թեստ են արել, որն էլ ապացուցել է Յուլիայ Գորինայի և նրա ծնողների արյունակցական կապը:

Մեկ շաբաթ առաջ Բելառուսում կայացել է աղջկա ու ընտանիքի հանդիպումը: «20 տարին մի ամբողջ կյանք է, բայց մենք չէինք հուսահատվում, մենք փնտրում էինք, սպասում էինք, և ահա՝ գտանք»,- ասել են ծնողները:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS