20 տարի շարունակ զրկելով ինձ ամեն ինչից գումար եմ հավաքել․Հիմա ստիպված եմ ողջ կյանքից ժամանակ կուտակած խնայողու-
թյուններս ծախսել անարժան ամուսնուս բուժման համար․․․Ճշմարտություն է,որ «Տիրոջն ուղղված ճանապարհներն անփոփոխ են»:
Երբեք չէի մտածում, որ ես կհայտնվեմ նման իրավիճա-կում:
Ես 62 տարեկան եմ, ունեմ ամուսին, երկու մեծահասակ որդի, ովքեր ապրում են իրենց կյանքով: Նայելով ինձ կողքից, ոչ ոք չի հաս-
կանա, որ ինձ շատ մտքեր են տանջում:Ամբողջ կյանքս աշխատել եմ որպես հաշվապահ, նախկինում մեծ ձեռնարկությունում, իսկ
այժմ փոքր խանութում: Պատահեց այնպես, որ իմ մասնագիտական կյանքը շատ ավելի լավն էր դասավորվել, քան անձնականս: Չը-
նայած ամուսնացած ենք գրեթե 35 տարի, բայց ես երբեք ինձ ապահով չեմ զգացել ամուսնուս կողքին:
Խոստովանում եմ, որ սեր չկար, տարիքից ելնելով, ես ուզում էի երեխաներ ունենալ …Ամուսինս միշտ կոպիտ էր և սառը, բայց ես
փակում էի աչքերս, հիմնականում երեխաների պատճառով: Աստիճանաբար ավելի շատ ագրեսիա առաջացավ, և ինչ-որ կերպ ես
ինքս որոշեցի, որ երբ երեխաները մեծանան, ես այլևս չեմ հանդուրժելու դա: Ես կոնկրետ պլաններ չեմ կազմել, բայց ես սկսեցի խը-
նայել շատ գումար:
Ես տեսել էի, թե իմ ծնողներն ինչ դժվարությամբ են ապրել թոշակի անցնելուց հետո՝ երբ չկար կողմնակի եկա-մուտ։Իսկ հետո ա-
մուսինս հիվանդացավ: Կաթվածը և դրա հետևանքները, տեսողության հետ կապված խնդիրները … Նա անառողջ և գրեթե անօգ-
նական էր առօրյա կյանքում, և ամեն ինչ ամբողջովին ընկել էի իմ ուսերին:Միևնույն ժամանակ, բնավորությունը չի փոխվել, այն
նույնիսկ ավելի էր վատացել:
Ես իմ տան մեջ ապրումեմ որպես ծառա,բուժքույր և ոչ ոք շնորհակալության խոսք անգամ ինձ չի ասում:Վերջին 20 տարվա ընթաց-
քում հավաքածս ողջ գումարը, որը պահում էի իմ ծերության տարիներն ապահովելու համար, օրեցօր ծախսվում է ամուսնուս դեղե-
րի և բուժման վրա։Ես գումարը չեմ ափսեոսում, այլ ինձ վատ եմ զգում այն բանի համար, որ նա ինձ օգտագործում է, որ տան մեջ ես
ուղղակի ծառա եմ և նույնիսկ այսքան հիվանդ վիճակում նա էլի չի հանգստանում։
Ես այլևս երիտասարդ չեմ, ես նույնպես ունեմ առողջական խնդիրներ։ Չեմ կարող անում որոշում կայացնել` մնալ, թե գնալ։Գնալու
տեղ ունեմ, ծնողներս իրենց բնակարանն ինձ են նվիրել, բայց չեմ կարողանում ռիսկի դիմել, վախենում եմ տղաներիս և շրջապատի
կարծիքներից։Ուղղակի ցանկանում եմ կյանքիս վերջին տարիներն ապրել հանգստության մեջ, ունե՞մ ես արդյոք դրա իրավունքը…