20 տարի ամուսնացած եմ, սակայն սկեսուրս չի դադարում իմ մասին բամբասանքներ տարածել ու հիմա ինձանից նման բան է պահանջում

Ես գրեթե 20 տարի ամուսնացած եմ։ Այս ամբողջ ընթացքում սկեսուրիս հետ երբեք լավ հարաբերություններ չեմ ունեցել։ Նա մշտապես խառնվել է մեր կյանքին, նույնիսկ կար ժամանակ, երբ նա փորձում էր համոզել ամ-ուսնուս, իբր մեր երեխաներն ուրիշ տղամարդուց են։ Մի օր էլ իմ ծննդյան օրը եկել էր ամուսնուս նախկին ըն-կերուհու հետ․ մի՞թե դա նորմալ է։

Իսկ հիմա սկեսուրս արդեն ծեր է, հիվանդ է, ինսուլտից հետո մշտական խնամքի կարիք ունի։ Նա չի կարո-ղանում խոսել և քայլել, մարմնի կեսն անշարժացած է։ Ամուսնուս քույրը կտրականապես հրաժարվեց մորը խնամելուց։ Նա փոքր երեխաներ ունի և ուղղակի չի հասցնի։ Ամուսինս էլ, բնականաբար, պահանջում է, որ դուրս գամ աշխատանքից և հոգ տանեմ իր մոր մասին։

Նա ասում է, որ միևնույնն է, քիչ աշխատավարձ եմ ստանում, դրա փոխարեն կարող եմ ավելի օգտակար գոր-ծով զբաղվել։Բայց հավատացեք, ինձ համար ավելի հաճելի է գնալ աշխատանքի, թեկուզ և քիչ գումար ստանալ, քան ամբողջ օրը գտնվել հիվանդ կնոջ կողքին, ով ինձ այդքան վատություն է արել։

Ես առաջարկեցի վաճառել սկեսուրիս բնակարանը, ավելի մատչելի գնով 1 սենյականոցը գնել, իսկ ավելացած գումարով նրա համար խնամակալ վարձել։ Բայց ոչ, տալս դեմ եղավ․ նա այդ բնակարանի հետ կապված պլան-ներ ունի։ Մwր մահվանից հետո ինքն այնտեղ է պատրաստվում ապրել, քանի որ տուն չունեն։

Իսկ հիմա ես դրեցի իմ պայմանը․ կամ սկեսուրս տունն իմ անունով է դարձնում և ես խնամում եմ նրան,կամ բո-լորովին չեմ հետաքրքրվում նրանով։ Տալս այլևս ինձ հետ չի խոսում, ամուսինս էլ շահամոլ և անհոգի է համա-րում։ Իսկ ես մտածում եմ, որ ճիշտ եմ վարվել, քանի որ ամեն ինչի համար կյանքում պատասխան են տալիս։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS