20 տարի առաջ նա փրկեց երեխայի կյանքը հանելով աղբամանից․․․ երկար տարիներ անց նրանք նորից հանդիպեցին․․․

Եթե չլիներ այդ տղամարդը, աղջիկը հիմա ողջ չէր լինի․․․Հերոլդ Հյաթը 20 տարի առաջ աշխատանքային օրվա ընթացքում գնացել էր աղբ գցելու։ Մոտենալով կոնտեյներին՝ նա ինչ-որ ձայներ լսեց։ Լարելով լսողությունը՝ կարծեց, թե կատվի մլավոց է։

Հերոլդը մտածեց, որ խեղճը ինքն է մտել բակի մեջ ու չի կարողանում դուրս գալ։ Տղամարդը սկսեց փորել աղբը, որ գտնի լացի աղբյուրը։ Երբ ձեռքը հասավ պայուսակին, նա զգաց, որ դրա մեջից է լաց լսվում։ Եվ դա բոլորո-վին էլ կատու չէր․․․

Մեծ շոկ ապրելով՝ Հերոլդը նույնիսկ չստուգեց պարունակությունը․ նա միանգամից շտապես հիվանդանոց։

—Ինձ թվում է, դրա մեջ երեխա է,-մեկնեց նա պայուսակը բուժքույրերին։ Իսկապես, պայուսակի մեջ նորածին աղջիկ կար։

Փոքրիկի մորը արագ գտան ու ձերբակալեցին, իսկ նրա հայրը նույնիսկ տեղյակ չէր, որ աղջիկ ունի։ Աղջնակին հիվանդանոցում Մերի Գրեյս անվանեցին, իսկ որդեգրվելուց հետո նա նոր անուն ստացավ՝ Մորգան։

Մորգանը դարձավ երջանիկ երեխա։ Նա չգիտեր իր պատմությունը, միայն երբեմն տանը գտած թերթերից ու ամսագրերից էր իմանում, որ ժամանակին կարող էր ողջ չմնալ։

—Ես ուզում էի այդ մարդուն շնորհակալություն հայտնել,- ասում էր նա հարցազրույցում ու արտասվում,-նրա համար, որ ես կամ։ Նրա համար, որ նա ինձ ապրելու շանս է տվել։

Երբ նրանք հանդիպեցին, Մորգանը գրկեց իրեն փրողին և նրա կնոջը։ Նա անդադար շնորհակալություն էր հայտնում, իսկ Գարոլդը ժպտում էր․․․

Նա խոստովանեց, որ այդ ամբողջ ընթացքում հիշում էր աղջկան, որին փրկել է ու երջանիկ է իմանալով, որ նրա մոտ ամեն ինչ լավ է ու իր շնորհիվ՝ լավ ու հանգիստ կյանքով է ապրում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS