23․04․26 աստղագուշակ․․․Կարիճներ՝ Չի բացառվում, որ այսօր երազանքի աշխատանքի առաջարկ կստանաք

23․04․26 աստղագուշակ․․․Կարիճներ՝ Չի բացառվում, որ այսօր երազանքի աշխատանքի առաջարկ կստանաք

Խոյ.

Կարող են դժվարություններ ծագել աշխատավայրում, և դրա պատճառը ձեր` ուշադրություն պահանջող գործերով զբաղվել չցանկան ալն է: Իհարկե, դուք կարող եք կենտրոնանալ, հասկանալ, թե ինչ է պետք անել, բեղմնավոր աշխատել և անգամ հասնել որոշակի հաջո ղությունների, սակայն այդ ամենը ձեզ կտրվի մեծ դժվարությամբ:Փոխարենը անձնական կյանքում ոչ մի խնդիր չի ծագում: Դուք հեշտո ւթյամբ եք հասնում մտերիմների հետ փոխհասկացվածության, հեշտությամբ լեզու գտնում ինչպես վերջիններիս, այնպես էլ`նոր ծանոթ ների հետ: Ձեր հմայքի շնորհիվ ամենաբարեհաճ տպավորություն եք թողնում հակառակ սեռի ներկայացուցիչների վրա:

Ցուլ.

Եթե այսօր ձեզ պետք է որևէ մեկի վրա անզուգական տպավորություն թողնել, ապա դրա համար դուք կարող եք մեծ ջանքեր չթափել, քանի որ առանց դրա էլ բոլորը ձեզանից խիստ գոհ են: Օրը հիանալի հարմար է աշխարհիկ միջոցառումների այցելելու, կոնֆերանսներ ում և սեմինարներում ելույթ ունենալու, գործնական բանակցություններ վարելու համար: Անգամ նախկին անբարյացկամները սկսում են ձեր հանդեպ ջերմ զգացմունքներ տածել:

Օրը հարմար է ֆինանսական հարցեր լուծելու համար, հնարավոր են դրամական մուտքեր, նշանի որոշ ներկայացուցիչներ կգտնեն եկամուտների նոր աղբյուր: Տանը տիրում է ներդաշնակության մթնոլորտ:

Երկվորյակներ.

Ամենապարզ օրերից չէ` դուք շատ սուր եք արձագանքում ձեր շուրջը կատարվող գրեթե բոլոր իրադարձություններին, ամեն մանրուք սրտին չափազանց մոտ ընդունում: Այդ ամենը խանգարում է կենտրոնանալ կարևոր գործերի վրա: Սակայն ղեկավարությունը հավակ նություններ չի ներկայացնում ձեզ, և ընդհանուր առմամբ, իրավիճակը աշխատավայրում բարենպաստ է:

Ցանկալի չէ անձնական կյանքում ինչ-որ բան շրջադարձորեն փոխել, հարաբերություններ պարզաբանել մտերիմների հետ: Աննշան տարաձայնությունների վրա ավելի լավ է ուշադրություն չդարձնել` շուտով դրանք ինքնաբերաբար կհարթվեն:

Խեցգետին.

Այսօր դուք արագ եք գործում, և ճիշտ եք անում, քանի որ այժմ ժամանակ կորցնել չի կարելի: Կհաջողվի ձեր գիտելիքներին և տաղանդ ներին արժանի կիրառություն գտնել: Ծագող խնդիրների լուծմանը դուք մոտենում եք ստեղծագործաբար, ինչն էլ միանշանակ նպաստ ում է հաջողությանը: Շրջապատը ձեր օգնության կարիքն ունի, չմերժեք ոչ մեկին` հիշեք, որ ոչ մի անհնար բան նրանք ձեզանից չեն ակնկալում:

Դուք ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել ընտանեկան և կենցաղային հարցերի լուծումը, և դրանից միայն շահելու եք, քանի որ ձեզա նից բացի ոչ ոք չի կարող դրանք լավագույնս անել: Հնարավոր են նոր ծանոթություններ, այդ թվում և` հեռվից ժամանած մարդկանց հետ:

Առյուծ.

Հակասական օր է: Մի կողմից` ամեն ինչ դասավորվում է բավական հաջող, մյուս կողմից էլ` ձեզ բոլորովին դուք չի գալիս իրադարձությ ունների զարգացումը, սակայն դուք չգիտեք, թե ինչպես ազդել դրանց վրա: Մի շտապեք` շուտով նախազգացումը ցույց կտա, թե ինչ պես է պետք գործել: Օրը հարմար է գործնական շփումների, քննարկումների համար, սակայն մի շտապեք վերջնական որոշում ընդ ունել` դուք առայժմ չունեք բավարար տեղեկություններ:

Շրջապատի մարդիկ ձեզ հաճախ սխալ են հասկանում, ձեր դիտողությունները նրանց վիրավորական և ոչ տեղին են թվում, այդ իսկ պատճառով էլ վեճերն անխուսափելի են: Ցանկալի չեն նոր ծանոթությունները` այսօր դուք հակված չեք մարդկանց ճիշտ գնահատելու:

Կույս.

Անհանգիստ ու լարված օր է: Ձեր գլխում ծագող գաղափարները լավն են, սակայն դրանք առայժմ չեն կարող իրականացվել, ինչը ձեզ լրջորեն տխրեցնում է: Խնդիրներ են ծագում անհրաժեշտ տեղեկությունների ստացման և փաստաթղթերի ձևակերպման հետ կապվ ած: Ցանկալի չեն չինովնիկների, պետական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները: Հնարավոր են չարդարացված ծախսեր, ֆինանսական կորուստներ:

Ամեն ինչը չէ, որ հարթ է անձնական կյանքում, սակայն խնդիրները ձեզ չեն մտահոգում, քանի որ վստահ եք, որ կգտնեք դրանց լուծ ումները: Ձեր լավատեսությունը վարակիչ է, և ձեզ հաջողվում է բարձրացնել շրջապատի տրամադրությունը:

Կշեռք.

Օրվա առաջին կեսը բարդ կլինի: Պետք կլինի կենտրոնանալ աշխատանքի վրա, սակայն դա ձեզ մոտ վատ է ստացվում, դուք սխալներ եք թույլ տալիս, իսկ դրանք էլ, ցավոք, չեն մնում աննկատ: Բարեբախտաբար, դուք դաշնակիցներ ունեք, ովքեր պատրաստ են բարդ իրավիճակում օգնության ձեռք մեկնելու: Դրանից բացի, դուք միշտ կարող եք օգտվել ձեր հմայքից, որպեսզի կարողանաք ձեր կողմը քաշել նոր մարդկանց: Զգույշ եղեք փողի հարցում` մեծ է ֆինանսական կորուստների հավանականությունը: Օրվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ է, և հանգամանքների հաջող դասավորվելը օգնում է անձնական բնույթի խնդիրներ լուծելուն և նոր ծանոթություններ հաստատելուն:

Կարիճ.

Դժվարությունները կարող են ծագել, սակայն դուք ամենայն հավանականությամբ դրանք հեշտությամբ կհաղթահարեք: Դրանում ձեզ կօգնեն ոչ միայն համառությունն ու նպատակամղվածությունը, այլև հնարամտությունը` դուք օրիգինալ որոշումներ եք կայացնում, ելքեր գտնում այնպիսի իրավիճակներից, որոնք ուրիշների համար անհուսալի կթվային:

Այսօր կարելի է ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցեր լուծել, կարգավորել ընտանեկան գործերը: Եթե այսօր ռոմանտիկ հա րաբերություններ սկսեն, ապա դրանք, կարող եք չկասկածել, երկարատև կլինեն: Չի բացառվում, որ այսօր երազանքի աշխատանքի առաջարկ կստանաք

Աղեղնավոր.

Ընդհանուր առմամբ օրը հաջողն է, սակայն դուք հակված եք նկատել միայն այն, ինչը ձեզ դուր չի գալիս, այդ իսկ պատճառով էլ ձեր տր ամադրությունը հեռու է ցանկալիից: Դուք սրտնեղում եք ամեն մի չնչին բանից, իսկ նշանի առավել ձախորդ ներկայացուցիչները կարող են կոնֆլիկտներ ունենալ ղեկավարության հետ:

Իրավիճակը կարող է հարթվել մտերիմ մարդու հետ շփումների արդյունքում` դուք լավ խորհրդի և բարոյական աջակցության կարիք ունեք և անհապաղ կստանաք դա: Օրվա երկրորդ կեսը փայլուն գաղափարների ծագման պահն է, որոնց իրականացման հետ կապված խնդիրներ չեն առաջանա:

Այծեղջյուր.

Օրն իր հետ բերում է բավական շատ տհաճ իրադարձություններ, սակայն դուք պահպանում եք ձեր սառնասրտությունը, և դա իրեն լիովին արդարացնում է, քանի որ ընկերների և դաշնակիցների աջակցության շնորհիվ բոլոր խոչընդոտները արագ հաղթահարվում են: Ցանկալի չէ օրվա վրա պլանավորել ուղևորություններ` դրանք ձեզանից շատ ժամանակ կխլեն և չեն արդարացնի ձեր սպասումները: Ծագող ֆինանսական դժվարությունները ժամանակավոր բնույթ կկրեն:

Ազատ ժամանակը արժե անցկացնել ընկերների հետ շփումներում, ինչը միանշանակ կբարձրացնի ձեր տրամադրությունը: Կարելի է սիրելի մարդու հետ քննարկել ապագայի պլանները` պայմանավորվելը շատ հեշտ կլինի:

Ջրհոս.

Այսօր պետք է շատ զգույշ լինեք`ձեզ մի շարք դժվարություններ են սպասում: Բանը նրանում է, որ դուք հակված եք վստահել այնպիսի մարդկանց, ովքեր դրան բոլորովին արժանի չեն: Ձեր միակ թույլ կողմը` ինքներդ ձեզ <ոչ> ասել չկարողանալն է: Դուք լիովին տրվել եք ձեր քմահաճություններին և հպանցիկ ցանկություններին, ինչն էլ հանգեցնում է լուրջ կորուստների:

Շատ կարևոր է անձնականն ու պրոֆեսիոնալն իրարից առանձնացնելը` այսօր ոչ մի դեպքում չի կարելի  ծառայողական սիրավեպ սկսել: Դուք հմայիչ եք, ձեր կողմն են ձգվում շատ մարդիկ, սակայն ցավոք` ոչ միայն ձեր հանդեպ դրական մղումներ ունեցողները:

Ձկներ.

Օրվա առաջին կեսը շատ հաջող է դասավորվում: Այդ ժամանակահատվածում դուք ձեզ դրսևորում եք լավագույն կողմերով, և զարմ անալի չէ, որ մարդիկ ձեր հանդեպ մեծ հետաքրքրություն են դրսևորում, արդյունքում հայտնվում են նոր դաշնակիցներ, գործընկերներ, անգամ` ընկերներ:

Երեկոյի հետ բացասական միտումների ազդեցությունը ուժեղանում է և արտահայտվում է դա, առաջին հերթին, ձեր տրամադրության վրա` դուք դառնում եք նյարդային և անհամբեր, սուր եք արձագանքում ձեր հասցեին հնչող ցանկացած դիտողությանը: Շրջապատը ուշադրություն չի դարձնում ձեր վրիպումների վրա, իսկ բոլոր հաղթանակներն ու նվաճումները նկատում է:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS