23-ամյա բրիտանուհին սպանել է իր 2 փոքրիկ դուստրերին, քանի որ նրանք խանգարել են իրեն մարմնավաճառությամբ զբաղվել, հաղորդում է Daily Mail-ը։
Կինը երկու երեխաների հետ հաշվեհարդար է տեսել 3 շաբաթ տարբերությամբ։
Սկզբում՝ 2018 թ. հունվարին, նա սպանել է իր երեքամյա դստերը, իսկ 18 օր անց խեղդամահ է արել փոքր դստերը:
Նախօրեին Լուիս Պորտոնը բանտարկվեց՝ նվազագույն 32 տարի ժամկետով: Պարզվում է՝ նախքան հաջողության հասնելը՝ նա 2 անգամ փորձել է սպանել ավագ դստերը:
Վկաների խոսքով՝ երկու դուստրերի հուղարկավորությա նժամանակ էլ կինը ծիծաղել է։
Դատարանում մեղադրյալը խոստովանել է իր հանցանքը՝ հայտարարելով, որ ոչնչի համար չի զղջում։ Նրա խոսքով՝ երեխաները խանգարում էին իրեն աշխատել։