25-ամյա որդիս ուզում է ամուսնանալ 30 տարեկան երեխատեր կնոջ հետ․․․Համարյա համոզված եմ, որ նրան թուղթ ու գիր են արել

25-ամյա որդիս ուզում է ամուսնանալ 30 տարեկան երեխատեր կնոջ հետ․․․Համարյա համոզված եմ, որ նրան թուղթ ու գիր են արել։Որդիս 25 տարեկան է, ցանկանում է ամուսնանալ երեխատեր 30-ամյա կնոջ հետ․ Ինձ թվում է, որ նրան թուղթ ու գիր են արել․․․Չգիտեմ ինչ անեմ

Երբեք կողմնապահություն չեմ արել, սակայն հիմա երեխաներս պնդում են, որ սխալ եմ վերաբերվում որդուս ընկերուհուն: Դե լավ, որդուս հետ ամեն ինչ հասկանալի է, վստահ եմ, որ նրան թուղթ ու գիր են արել: Բայց մի կարծեք, թե խելագարվել եմ, ես հիմքեր ունեմ նման կերպ մտածելու համար:

Աղջիկս անընդհատ կրկնում է, որ փոխեմ վերաբերմունքս հարսիս հանդեպ, բայց ինչպե՞ս անեմ դա, եթե նա որդուցս 5 տարով մեծ է, բավական չէ, 7 տարեկան երեխա էլ ունի:Բանն այն է, որ որդիս շատ երևացող տղա-մարդ է: Ես չեմ չափազանցնում: Դեռ դպրոցում նրան սիրահարվում էին բոլոր աղջիկները: Շատ խելացի է տը-ղաս, ատամնաբույժ է դառնալու:

Դեռ երիտասարդ է, ամբողջ կյանքը դեմն է, ինչի՞ն է պետք ամուսնանալ միայ-նակ մոր հետ ու իր վրա վերցնել ուրիշի երեխայի հոգսերը:Դուք պատկերացրեք իմ վիճակը. որդիս հայտնեց, որ ընտրյալ ունի: Ես լավ պատրաս-տվեցի, որ արժանի կեր-պով դիմավորեմ նրան, կարծում էի, թե տղաս լավագույնին է գտել… ու հանկարծ գալիս է ինստիտուտի ճաշա-րանում աշխատող 30 տարեկան կին:

Երբ ճանապարհեցինք մեր «հարսիկին», ամուսինս տղամարդավարի խոսեց որդուս հետ: Ասաց, որ մենք մեր տանը չենք հանդուրժի այդ աղջկան ու իր երեխային, այնպես որ եթե ուզում են ամուսնանալ, թող գումար վաս-տակի, տուն գնի ու նոր ընտանիք ստեղծի: Մենք վստահ էինք, որ մեր տղան խելքի կգա այդ խոսքերից հետո:

Իսկ նա ուղղակի պատասխանեց, որ տուն կվարձի ու կառանձնանա:Զանգեցի քրոջս. նա պատմեց թուղթ ու գրի բոլոր ախտանիշների մասին, ու ամեն ինչ համըկնում է: Որդիս իս-կապես ագրեսիվ է պահում իրեն մեզ հետ, երբ տանն է, անդադար հեռախոսով է խոսում, ժամերով տուն չի գա-լիս:

Մեր տուն չեմ թողնի այդ կախարդին, բայց չգիտեմ, ինչպես փրկեմ որդուս, ում դիմեմ, որ ինձ օգնի: Գուցե այդ աղջկան գումար առաջարկեմ, որ որդուս հանգիստ թողնի…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS