25 հետաքրքիր և քիչ հայտնի տեղեկություն աչքերի մասին.

Մեզնից շատերն անգամ պատկերացում չունեն` որքան յուրատեսակ են աչքերը: Տեսողական օրգանը մի ամբողջական մեխանիզմ է, որը կազմված է միլիարդավոր փոքր դետալներից, որոնք թույլ են տալիս մեզ ընկալել շրջապատող աշխարհը: Այս մասին գրում է  Ofigenno պորտալը և հետաքրքիր ու քիչ հայտնի տեղեկություններ ներկայացնում աչքերի մասին:

1. Դուք կարող եք տեսնել մեկ այլ մարդու ակնախնձորի միայն մեկ վեցերորդ մասը:

2. Արական սեռի յուրաքանչյուր 12-րդ ներկայացուցիչը դալտոնիկ է:

3. Աչքի տրամագիծը կազմում է մոտ 2.5 սմ, և դրանք կշռում են մոտ 8 գրամ:

4. Մարդը չի կարող փռշտալ բաց աչքերով:

5. Մարդկային մարմնի բոլոր մկաններից ամենաակտիվը աչքերը վերահսկող մկաններն են:

6. Ակնաբիբը լայնանում է 45 տոկոսով՝ սիրելիին նայելիս:

7. Մայա ցեղի բնակիչները շլությունը գրավիչ էին համարում և փորձում էին այնպես անել, որ իրենց երեխաները շիլ ծնվեն:

8. Մարդկային աչքը կարող են տարբերակել մոխրագույնի մոտ 500 երանգ:

9. Աչքերն սկսել են զարգանալ մոտ 550 մլն տարի առաջ: Ամենապարզ աչքեր ունեցել են  միաբջիջ կենդանիները` սպիտակուցային ֆոտոռեցեպտորների տեսքով

10. Մոտ 10.000 տարի առաջ բոլոր մարդկանց աչքերը շագանակագույն են եղել: Մի անգամ Սև ծովի շրջանում բնակվող մարդկանցից մեկի մոտ գենետիկ մուտացիա է տեղի ունեցել, որը հանգեցրել է երկնագույն աչքերի ի հայտ գալուն:

11. Յուրաքանչյուր աչք պարունակում է 107 մլն բջիջ, և բոլորն էլ զգայուն են լույսի հանդեպ:

12. Մարդու աչքը մեկ վայրկյանում կենտրոնանում է 50 առարկայի վրա:

13. Աչքերն օգտագործում են ուղեղի ռեսուրսների 65 տոկոսը:

14. Ջոնի Դեփի ձախ աչքը կույր է, իսկ աջը` կարճատես:

15. Տիեզերագնացները տիեզերքում չեն կարող լաց լինել ձգողականության պատճառով: Արցունքները հավաքվում են փոքրիկ գնդիկներով և սեղմում աչքերը:

16. Աչքի ցանցաթաղանթն աշխարհն ընկալում է շրջված, իսկ ուղեղը պատկերը «շուռ է տալիս»:

17. Թարթումը տևում է 100-150 միլի վայրկյան, և մարդը  կարող է  թարթել 5 անգամ մեկ վայրկյանում:

18. Միջինում ոամբղջ կյանքի ընթացքում մարդը 24 մլն տարբեր պատկերներ է տեսնում:

19. Աչքերը հիմնականում նույն չափսին են մնում, ինչ որ ծնվելիս:

20. Մարդու աչքը կարող է սահուն շարժումներ անել՝ առանց ընդհատելու,  միայն եթե հետևում է շարժվող օբյեկտի:

21. Նորածինները տեսնում են 38 սմ հեռավորությամբ:

22. Կանանց 2 տոկոսի մոտ գենետիկ մուտացիա է առկա, որի շնորհիվ կարողանում են 100 մլն գույն տեսնել:

23. Եթե լուսանկարում մարդու աչքերից մեկն է կարմիր լույսով դուրս գալիս, ապա հնարավոր է, որ տվյալ մարդն աչքերի ուռուցք ունի:

24. Մարդկային աչքի ընկալման համար բարդ գույներ կան, որոնք կոչվում են «անհնար գույներ»:

25. Աչքի մկաններն ամենից շատ են ծանրաբեռնում ուղեղի աշխատանքը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS