25.12-31.12 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ինչպես կավարտվի 2023 թվականը կենդանակերպի նշանների համար
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Շաբաթվա սկիզբը ձեզ դուր կգա: Այդ հատվածը հրաշալի կլինի գործերում նախաձեռնող լինելու համար: Կարող եք ստանձնել այն, ինչ առաջ բարդ է թվացել: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ, օգնել, եթե դժվարություններ առաջա նան: Չնայած՝ դուք միայնակ էլ շատ բանի ունակ կլինեք: Ձեր էներգիայի ու համառության շնորհիվ դուք կհասնեք նրան, ինչի մասին մյուսները միայն երազում են:Շաբաթվա առաջին կեսին պիտի արագ ու վճռական գործեք: Երկրորդը մեծ շրջահայացություն, արարք ներում զգուշություն է պահանջելու: Մի շտապեք ինչ-որ բան նախաձեռնել, ձեր ծրագրերը ևս մեկ անգամ որոշեք: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ աշխատավայրում, վեճեր, որոնք գործերում ձգձգումների կհանգեցնեն: Մտերիմների հետ շփումներն էլ եր բեմն բավական լարված կլինեն: Բայց բանը լուրջ կոնֆլիկտներին չի հասնի:Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի, բայց շատ ոգեշնչող իրադարձություններ: Լավ կանցնեն հանդիպումները: Ձեր հմայքն անջնջելի կլինի, հազիվ թե ինչ-որ մեկը կարողա նա դրա հանդեպ անտարբեր մնալ:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար, հարմար կլինի գործնական և անձնական հանդիպումների համար: Դուք միանգամից մոտեցում կցուցաբերեք ամենատարբեր մարդկանց, կգտնեք անհրաժեշտ բառերը, կհասկանաք՝ ինչով կարելի է բոլորին հետաքրքրել: Հավանական են պիտանի ծանոթություններ: Դուք հեշտությամբ դուր կգաք բոլոր նրանց, ում կուզենաք: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները կարող են ռոմանտիկ շարունակություն ստանալ:Շաբաթվա կեսին պիտի կենտրոնանաք աշխատ անքի կամ այլ օգտակար գործերի վրա: Դա հարմար ժամանակ է լինելու մեծ նախագծերին մասնակցելու համար: Չի բացառվում այդ հատվածում համագործակցության անսպասելի առաջարկ ստանաք, պահանջված կլինեն ձեր այն տաղանդներն ու ունակությունները, որոնց նախկինում ոչ ոք ուշադրություն չի դարձրել:Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն շատ Ցուլերի: Դա նվերների և հաճելի անա կնկալների, հաջող զուգադիպությունների, նոր հնարավորությունների ժամանակ է լինելու: Ինչ էլ ստանձնեք, կասկած չկա, որ արդյուն քը հրաշալի կլինի: Նախաձեռնող եղեք, արեք այն, ինչ ինտուիցիան է հուշում: Աստղերը ձեր կողմից կլինեն:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Շաբաթն անհանգիստ ու բավական անօգուտ կսկսվի: Նրա առաջին օրերին հասկանալի չի լինի, թե ինչն է պետք ստանձնել անհապ աղ, իսկ ինչը կարելի է հետաձգել: Շատ Երկվորյակներ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեն, և դա կարող է խառնաշփոթի հանգեցնել: Սակայն լուրջ սխալներ դուք չեք գործի, ծագած բոլոր դժվարությունները կհաղթահարեք:Շաբաթվա կեսը ավելի հեշտ կլինի: Դուք որոշակիություն կմտցնեք նպատակների և առաջնահերթությունների մեջ, ծրագրելուց ու մտորելուց կանցնեք կոնկրետ գործողությունների: Նոր հնարավորություններ կարող են բացվել գործնական ոլորտում: Աշխատանքին ձեր մոտեցումը շատերի վրա տպավորություն կթողնի: Չի բացառվում ձեզ հետ ուզենան համագործակցել մարդիկ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Անսովոր կապեր կարող են ստեղծվել. և՛ մասնագիտական, և՛ ստեղծագործ, և՛ ռոմանտիկ:Շաբաթվա վերջին օրերին դուք շատ առույգ և էներգիայով լի կլինեք: Այդ հատվածում ամենակարևորն այն է, որ միայնակ չստանձնեք այն, ինչը ձեր ուժերի սահմաններում չէ: Շրջապատողներին մի զրկեք ձեզ օգնելու հնարավորությունից. նրանք ուրախ կլինեն դրա համար:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Այս շաբաթ ձեզ համար դժվար կլինի գայթակղություններին դիմակայելը, որոնք շատ կլինեն: Պահի ցանկությունները կարող են այնքան ուժեղ լինել, որ դուք չեք ուզենա լսել առողջ բանականության հուշումները: Աշխատեք գլուխներդ չկորցնել: Եթե խելամիտ ու զգույշ լին եք, ապա ավելի ուշ շատ շնորհակալ կլինեք ձեզ դրա համար:Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու: Առա ջին հերթին դա նոր ծանոթներին է վերաբերում. դժվարությամբ նրանց մասին ճիշտ տպավորություն կկազմեք: Չարժե մեծ հույսեր կա պել այն մարդկանց հետ, որոնք հեշտությամբ են խոստումներ տալիս կամ փորձում են ձեզ հետաքրքրել կասկածելի գաղափարներով: Գումարը ինչ-որ մեկի բիզնես-նախագծում ներդնելուց առաջ համոզվեք, որ այն իսկապես հուսալի է:Մտերիմների մոտ դժվարություն ներ կարող են ծագել: Իհարկե, դուք դրանց հանդեպ անտարբեր չեք մնա: Աշխատեք ձեզ նրբանկատ պահել, նույնիսկ եթե պետք լինի խառնվել ուրիշների գործերին կամ նկատողություններ անել: Ձեր դիվանագիտական տաղանդները բոլորին օգտակար կլինեն:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Շաբաթվա սկզբին կարևոր կլինի իրավիճակը իրատեսորեն գնահատելու, պատրանքներ չկառուցելու ունակությունը: Ցավոք, ինչ-որ մեկը կփորձի խաբել ձեզ, խճճել կամ էլ շեղել: Ոչ այնքան փորձառու Առյուծների համար դժվար կլինի թշնամիների լարած թակարդները չընկնելը: Օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդնելը լսելը, որոնք ձեզ լավ հասկանում ու գնահատում են:Մինչև շաբաթվա կեսը արժե զգուշությամբ վերաբերվել ցանկացած պայմանավորվածության: Մեծ է հավանականությունը, որ դրանք սխալ կհասկացվեն ինչ-որ մեկի կողմից կամ կխախտվեն: Բայց հինգշաբթի օրը իրավիճակը դեպի լավը կփոխվի, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Կգա նոր բան ստանձնելու համար հարմար ժամանակը; Չի բացառվում ուզենաք անձնական հարաբերություններում նախա ձեռնող լինել:Շաբաթվա վերջին օրերին լավ է ոչ մի լուրջ ու բարդ բան չծրագրեք: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում դժվ ար կլինի կենտրոնանալը, վտանգ կա, որ ինչ-որ բան աչքաթող կանեք:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շաբաթը հանգիստ սկսեք, անհնարինը մի պահանջեք ո՛չ ձեզանից, ո՛չ շրջապատողներից: Ամենայն հավանականությամբ իրադարձութ յուններն այդ հատվածում բավական դանդաղ են զարգանալու, հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ազդել դրանց վրա: Հավանական են ձգձգումներ գործերում: Փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղված Կույսերը կարող են բյուրոկրատական քաշքշուկի բախվել: Շաբաթ վա առաջին կեսին հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, աշխատավայրում էլ վեճերի առիթներ կլինեն: Հույզերին մի տրվեք: Հենց ցանկացած իրավիճակում ինքնատիրապետումը պահպանելու ունակությունը թույլ կտա խուսափել լուրջ խնդիրներից: Ավելի ուշ թեթև ու բարենպաստ ժամանակ կգա: Կարող եք կենտրոնանալ աշխատանքի վրա. նրանում դուք մեծ հաջողությունների կհ ասնեք, եթե չշեղվեք: Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում: Դուք կզգաք, որ գործընկերներն ու կոլ եգաները ձեզ հետ ավելի քիչ են վիճում ու ավելի հաճախ են լսում ձեր կարծիքը: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Ընտանի քում հավանական են դրական փոփոխություններ:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Շաբաթվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Հուզական դաշտն այդ հատվածում բավական լարված կլինի, հազիվ թե կարողանաք խուսափել ապրումներից: Տարաձայնությունների առիթներ սովորականից շատ կլինեն, դուք չեք ուզենա զիջումների գնալ, հարթել սուր անկյունները: Լավ է հետաձգեք բարդ հարցերի լուծումը: Շուտով իրավիճակը կպարզվի, դուք լրացուցիչ ինֆորմացիա կստանաք, պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել: Այնպես որ մի շտապեք:Շաբաթվա երկրորդ կեսը լրիվ այլ կերպ կդասավորվի: Այդ հատվածում դուք հաշտ կլինեք և՛ ինքներդ ձեզ, և՛ շրջապատողների հետ: Վաղուց ձեռք բերած գիտելիքներն ու փորձը շատ օգտ ակար կլինեն: Դրանց շնորհիվ դուք ինքներդ կխուսափեք սխալներից, մյուսներին էլ թույլ չեք տա գործել դրանք: Այդ հատվածը հարմար կլինի ուսման ու ստեղծագործ զբաղմունքների համար: Եթե վաղուց չէիք համարձակվում ինչ-որ բան ստանձնել, կարող եք դա հիմա անել: Մի կասկածեք, որ աստղերը կաջակցեն ձեզ:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Շաբաթվա սկիզբը շատ արդյունավետ ու հագեցած կլինի: Դա նոր գաղափարների ժամանակ է լինելու, որոնց իրագործմանը կարող եք միանգամից անցնել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք ցանկացած պարագայում հույս դնել: Հնարավոր են զարմանալի հանդիպումներ: Նոր ծանոթներից կիմանաք այն, ինչի մասին նախկինում չեք էլ կռահել: Ստացված ինֆորմացիան կօգնի նորովի նայել սովորական դարձած բաներին, կողմնորոշվել բարդ իրավիճակում, ճիշտ որոշումներ ընդունել:Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգի ստ կանցնի: Հնարավորություն կունենաք ուշադրություն հատկացնել մտերիմներին, ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ: Կհաջողվի հանգիստ քննարկել կարևոր հարցերը, ընդհանուր գործերն ու ծրագրերը: Հազիվ թե լուրջ տարաձայնություններ լինեն, վեճերի առիթներ չեն ստեղծվի: Դուք աշխատանքի և ֆինանսական գործերի հետ կապված ճիշտ որոշումներ կընդունեք: Հետաքրքիր ուղևորությունների մեկնելու, նոր վայրեր այցելելու հնարավորություն կունենաք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Շաբաթվա սկիզբը բարդ կլինի հատկապես նշանի այն ներկայացուցիչների համար, որոնք այդ շրջանի համար մեծ ծրագրեր ունեն: Շրջապատողների հետ հարաբերությունները կլարվեն, ձեզ համար դժվար կլինի հանգստություն պահպանելը, պրովոկացիաներին չտրվելը: Շփումներին ընտրողաբար վերաբերվեք: Աշխատեք հեռու մնալ նրանցից, ովքեր անընդհատ քննադատում են ձեզ, հանում են հավասարակշռությունից անհասկանալի նկատողություններով ու խորհուրդներով: Գործնական բանակցությունները, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում, կարող են ձգձգվել: Հազիվ թե ինչ-որ բան կարողանաք անել, այնպես որ համբերությամբ զինվեք: Շաբաթվա երկ րորդ կեսը կուրախացնի: Այդ հատվածը բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի գործնական ոլորտում: Հաճելի ծանոթությ ուններ հաստատելու, ոչ ֆորմալ միջավայրում շփվելու հնարավորություն կունենաք մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ շատ եք լսել: Աշխատանքի մեջ ձեր հաջողություններին շատերն ուշադրություն կդարձնեն: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Շաբաթվա սկզբին շուրջը բոլորը ձեր կարիքն են ունենալու: Սեփական գործերը կարող են երկրորդ պլան անցնել, դուք պիտի շատ զբ աղվեք ուրիշների գործերով: Սակայն ամենակարևոր առաջադրանքներին բոլոր դեպքերում պետք է ուշադրություն հատկացնել: Դրան ցից դուք նույնիսկ սպասվածից արագ գլուխ կհանեք: Հիշեք, որ շրջապատողները մեծ հետաքրքրությամբ են հետևելու ձեր գործողութ յուններին: Կարևոր կլինի նույնիսկ փոքրիկ սխալներ չանելը, աննշան թերացումներ բաց չթողնելը: Եվ զգույշ եղեք գումարի հետ: Այն ինչ-որ մեկի կարիքների վրա ծախսելուց առաջ համոզվեք, որ ոչ ոք չի փորձում չարաշահել ձեր բարությունը:Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Ոչ մի տեղ շտապելու կարիք չի լինի, պետք չի լինի շտապելով որոշումներ ընդունել: Չի բացառվում, որ այդ հատվածում ուզենաք վերադառնալ հին գաղափարներին ու ծրագրերին, կամ էլ վերականգնել հարաբերությունները, որոնց ավարտի համար զղջում էիք: Դրա համար ամենաբարենպաստ պահը կլինի: Ժամանակը զուր մի վատնեք, գործեք, նախաձեռնող եղեք: Աստղերը ձեր կողմից կլինեն:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Այս շաբաթ շատ բան կհասցնեք անել, եթե էներգիան ճիշտ հունի մեջ դնեք: Ժամանակը հիմար բաների վրա մի վատնեք, դատարկ վեճ եր մի վարեք, մի փորձեք ձեր ճշմարտացիության մեջ համոզել նրանց, ովքեր կասկածում են դրանում: Ամեն ինչ միանգամից չի ստաց վի, բայց դուք համառություն կդրսևորեք, սկսածը կիսատ չեք թողնի: Դա շատերին հաճելիորեն կզարմացնի; Մարդիկ, որոնք նախկին ում ձեզ թեթևամիտ ու ոչ հուսալի մարդ էին համարում, կփոխեն իրենց կարծիքը, կհասկանան, որ ձեզ վրա կարելի է հույս դնել: Հավա նական են հետաքրքիր գործնական առաջարկներ: Խոսքը դեռ կարճաժամկետ նախագծերի մասին է լինելու, բայց դուք կարող եք ձեզ լավագույն կողմերով դրսևորել, և շուտով ձեզ ինչ-որ ավելի հետաքրքիր բան կառաջարկեն:Հիշեք, որ ամենը, ինչ կարևոր է ձեզ համար, լավ է երկար ժամանակով չհետաձգեք: Շաբաթվա առաջին կեսը վառ ու բարենպաստ է լինելու, հաջող շատ տեսանկյուններից: Իսկ ահա երկրորդը կարող է դժվարություններ ու հոգսեր, անհապաղ լուծում պահանջող խնդիրներ բերել: Ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, նպատակին հասնելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Շատ արդյունավետ շաբաթ է լինելու: Այն հարմար կլինի մասշտաբային ու երկարաժամկետ նախագծերը ստանձնելու և լուրջ գործերն անելու համար, որոնք հաստատ չի հաջողվի արագ ավարտին հասցնել: Գործնական ոլորտում կարևոր փոփոխություններ կնշմարվեն: Հիշեք, որ շտապել պետք չէ: Դուք բավարար ժամանակ կունենաք անհրաժեշտ ողջ ինֆորմացիան հավաքելու և կշռադատված որոշ ումներ ընդունելու համար: Դա արդարացված կլինի ոչ միայն աշխատանքի մեջ, այլև անձնական կյանքում:Հավանական են անսպասե լի ուղևորություններ: Դրանք կարող են կապված լինել մտերիմներից մեկի գործերի հետ: Չի բացառվում ձեր օգնության կարիքը լինի, ձեզ համար թանկ մարդուն ձեռք մեկնելու համար ծրագրերը փոխելու անհրաժեշտություն առաջանա: Այստեղ շատ տեղին կլինի հանգս տություն պահպանելու ձեր ունակությունը, նույնիսկ եթե շուրջը բոլոր հուզվում են:Շաբաթվա վերջին օրերը հարմար կլինեն ուսման համար: Հեշտությամբ գլուխ կհանեք մի բանից, ինչը նախկինում չափազանց բարդ է թվացել: Որոշ Ձկներ կհանդիպեն մարդկանց, որոնց փորձը նրանց բազմիցս պետք կգա: