26 ամյա տղամարդը անառակաբարո գործողություններ է կատարել անչափահաս երեխայի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Հրազդան քաղաքի 26-ամյա բնակիչը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բազմահարկ շենքերից մեկում անառակաբարո գործողություններ է կատարել անչափահաս երեխայի նկատմամբ։

Հիշյալ անձը տվել է խոստովանական ցուցմունք՝ ավելացնելով, որ օգոստոս ամսին նմանատիպ գործողություններ է կատարել Հրազդան քաղաքի տարբեր հատվածներում՝ տարբեր տարիքի կանանց և աղջիկների նկատմամբ։ Հիշյալ արարքներից տուժած անձանց խնդրում ենք դիմել ՀՀ ոստիկանության Հրազդանի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ Դիմողների գաղտնիությունը երաշխավորվում է։

աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS