28 տшրվш шմուսնություն, որից հետո մեկ հшղորդшգրություն և шմեն ինչ վերջшցшվ մի шկնթшրթում

Այդ օրը մենք նշեցինք սկեսուրիս ծննդյան օրը: Ոչինչ կարծես թե չէր հանգեցնում դժվարությունների: Մենք նըս-տած էինք ուրախ տոնական սեղանի շուրջ: Նրանք կատակում էին և ծիծաղում: Ամեն ինչ այնքան լավն էր: Հե-տո եկավ հրաժեշտի պահը, և ես աղջկաս հետ որոշեցինք ճանապարհենլ սկեսրոջս, իսկ ամուսինս բավականա-չափ գինովցած էր։ Երբ մենք վերադարձանք, նա քնած էր համագարգչի դիմաց։

Աղջիկս գնաց իր սենյակ, և ես որոշեցի սուրճ պատրաստել և երբ փորձեցի համակարգիչն անջատել, տեսա, ա-մուսնուս էջը սոցիալական ցանցերից մեկում: Մինչև այս պահը ես չգիտեի դրա գոյության մասին: Տհաճ զգացո-ղություն առաջացավ ինձ մոտ և ես հասկացա, որ գլուխս պտտվում է: Բայց աչքերիս ու մտքիս սառել էր ամուս-նուս չուղարկված հաղորդագրությունը տեսնելիս՝. «Ես սիրում եմ քեզ»:

Նա պատրաստվում էր հաղորդագրությունն ուղարկել իր գործընկերուհուն: Ես  քարացա: Ոտքերս  չէի  զգում: Ձեռքերս դողում էին: Արցունքներս հոսում էին գետի պես: 28 տարիներն անցան աչքերիս առաջ: Եվ ուրախութ-յուն և վիշտ: Դժբախտություն և հաջողություն, ամեն ինչ անցավ, և ես մնացի միայնակ կոտրված սրտով: Խաբ-ված: Ավերված: Ես չէի հիշում, թե ինչպես հասա դստերս սենյակ: Ես միայն հիշում եմ, որ աղջիկս իրեն չկորցրեց ինձ պես:

Ինձ հետ միասին վերցրեց նոութբուքը, լուսանկարեց նամակագրությունը և ամուսնուս նամակն ու ուղարկեց հասցեատիրոջը, որից հետո աղջիկս իր էջից գրեց․ <<մենք պատրաստ ենք հայրիկիս տալ քեզ, կարող ես գալ և տանել նրան>>:Աղջիկս ինձ հանգստացնող տվեց և ուղեկցեց ինձ դեպի սենյակ: Ամուսինս այդպես էլ նստած քը-նեց: Լուսաբացին, գործընկերուհին զանգահարեց նրան:

Խոսակցությունը տևեց ընդամենը մի քանի վայրկյան: Նա պարզապես բարձրացավ իմ սենյակ, ներս մտավ, ան-քաղաքավարորեն վերցրեց իր բաճկոնը և հեռացավ: Ես նրան նայելու ուժ չունեի: Մնացել էին ոչ խոսքեր, ոչ էլ զգացմունքներ:

Հասկանում եք, ոչինչ չի մնացել: 28 տարիները պարզապես մնացին անցյալում:Եվ հիմա ես մնացել եմ միայնակ: Ոչ, ես միայնակ չեմ: Ես ունեմ դուստր և այն ուժը, որով ես ստիպված կլինեմ առաջ գնալ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS