Բոլորն էլ գիտեն, թե որքան դժվար է երկար ժամանակ ծխախոտ օգտագործելուց հետո այս սովորությունից հրաժարվելը: Երբեմն նիկոտինային կախվածության ախտանշաններն այնքան ակնհայտ են լինում, որ ծխելը թողնելու բազմաթիվ փորձերն ապարդյուն են լինում:
Սակայն այս սովորությունը խիստ վտանգավոր է օրգանիզմի համար և կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ամեն դեպքում հրաժարվել ծխախոտից և մաքրել օրհանիզմը նիկոտինից: Այս հարցում շատ օգտակար կարող են լինել ժողովրդական միջոցները, որոնք նվեզեցնում են օրգանիզմի վրա ծխախոտի ունեցած բացասական ազդեցությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 3 արդյունավետ բնական միջոց, որոնց օգնությամբ կարելի է հեշտությամբ հրաժարվել ծխախոտից:
1. Կոճապղպեղով դեղամիջոց՝ նիկոտինային կախվածությունից ազատվելու համար
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
· 1 հատ կոճապղպեղի արմատ,
· 1 ճաշի գդալ քրքումի փոշի,
· 1 հատ սոխ,
· 1 լիտր ջուր,
· 2 ճաշի գդալ մեղր:
Օգտագործման եղանակը.
Հարկավոր է սոխն ու կոճապղպեղի արմատը լավ լվանալ, մաքրել, կտրատել և լցնել կաթսայի մեջ: Ավելացնել մեկ լիտր ջուրն ու մյուս բաղադրիչները և դնել կաթսան թույլ կրակի վրա մինչև եռա: Այնուհետև եփել ևս 45 րոպե (այդ ընթացքում այն կթանձրանա) և վերցնել կրակից:
Պատրաստի ըմպելիքը թողնել մոտ կես ժամ, այնուհետև լցնել ամուր փակվող տարայի մեջ: Դեղամիջոցը հարկավոր է ընդունել ամեն անգամ ծխելու ցանկության դեպքում (ընդունել 2 ճաշի գդալ):
2. Մրգերով դեղամիջոց՝ ծխելու սովորությունից հրաժարվելու համար
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
· 15 հատ խաղող,
· 1 ճաշի գդալ կոճապղպեղ (փոշիացրած),
· 1 ճաշի գդալ կյանքի արմատ (ժենշեն),
· 1 հատ գազար,
· 1 հատ նարինջ,
· 1 հատ կիտրոն,
· 1 լիտր ջուր,
· 3 կտոր սառույց:
Օգտագործման եղանակը.
Քամել նարնջի ու կիտրոնի հյութը և առանձնացնել կիտրոնի կեղևի քերուկը: Գազարը լվանալ, մաքրել և մանր կտրատել, այնուհետև բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և լավ խառնել մինչև ստացվի փոքր-ինչ թանձր համասեռ զանգված:
Ստացված զանգվածը հարկավոր է ուտել առավոտյան ու երեկոյան քնելուց առաջ: Բուժման կուրսը հարկավոր է շարունակել այնքան ժամանակ, մինչև նիկոտինային կախվածության տհաճ ախտանշանները դադարեն անհանգստացնել:
3. Մատուտակով (солодка) դեղամիջոց՝ ծխելը հեշտությամբ թողնելու համար
Մատուտակը դրական ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, քանի որ օժտված է հակաբորբոքային ու հակաբակտերիալ հատկություններով, ինչի շնորհիվ ազատում է նիկոտինային կախվածության տհաճ ախտանշաններից:
Դեղամիջոցի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են.
· 1 գդալ մատուտակ,
· 1 գդալ մեղր,
· 1 բաժակ ջուր:
Պատրաստման եղանակը.
Ջուրը լցնել կաթսայի մեջ և դնել կրակին: Երբ այն սկսի եռալ, ավելացնել մատուտակն ու եփել 20 րոպե: Պատրաստի ըմպելիքին ավելացնել նաև մեղրը, լավ խառնել և խմել: