3 չափանիշ, որ կվկայեն կնոջ բարձր ճաշակի մասին…

Ամբոխից առանձնանալու համար հարկավոր չէ կրել բրենդային զգեստներ, պայծառ, փայլփլուն գույներ:Երբեմն պատկերն այլ է: Գնում է ճաշակով հագնված գեղեցիկ, խնամված կին. Եվ դու չես ուզում  հայացքդ կտրել նրանից:Ինչու՞:Գլխից մինչև ոտքերը ներդաշնակորեն ընտրված հագուստն է ստեղծում այդ պատկերը:

ճաշակի զգացողության շուրջ շատ հակասություններ կան: Ոմանք պնդում են, որ ճաշակը բնածին որակ է: Մյուսները `այն, որ ճաշակը մանկուց է զարգաէնում:

Տեսնենք, թե ի՞նչն է բնորոշ ճաշակով կանանց, համոզված եմ, որ դուք համաձայն կլինեք:

1.Համադրելու ունակություն

Լավ ճաշակի զգացողություն ունեցող կինը չի վախենում համատեղել անհամատեղելին: Պատահում է, նայում ես մի աղջկա և զարմանում՝.<<Ի՞նչ լավ է համադրել իրերը: Չէ՞, որ ես էլ ունեմ դրանցից, բայց երբեք այդպես չեմ կրելլ>>:

Սովորելու համար, թե ինչպես համադրել իրերը, նախ դուք պետք է լավ հասկանաք ձեր կառուցվածքի առավելություններն  ու թերությունները:Նաև  կատարել ճիշտ  գունային համադրություն, որն այնքան էլ դժվար չէ, որքան թվում է: Կարելի է զարգացնել այն  նորաձևության բլոգերների կամ Պինտերեստի միջոցով:

Չափի զգացում

Չափի զգացումը հիանալի որակ է և ինչ ափսոս, որ բոլորի համար բնորոշ չէ:

Ի վերջո, եթե նույնիսկ ձեռք եք բերում թանկարժեք ապրանքանիշերը, բայց հաշվի չի առնվում ո՛չ տարիքը,ո՛չ կազմվածքը, ո՛չ գույնը, ապա դուք պետք է հասկանաք, որ գնել եք շատ բան, բայց  միևնույն է ՝ոչինչ չունեք հագնելու:

Հարկավոր է հիշել.

Պարտադիր չէ, որ զգեստը լինի թանկ, պարտադիր է, որ այն գրագետ ընտրված լինի:

Օծանելիքի մեջ չափավորությունը նույնպես պարտադիր է, քանի որ եթե ձեզ դուր է գալիս ձեր բուրմունքը, սա չի նշանակում, որ ամբողջ միջավայրը պետք է շնչի այն:

Համապատասխանություն

ճաշակով  կինը հասկանում է, որ էլեգանտ հագուստը հատուկ առիթի համար է: Նման հագուստով նա չի գնա մարզադահլիճ, բարձր կրունկներով չի շրջի ամբողջ օրը, այլ կկրի խնջույքի ժամանակ, կամ  գործնական հանդիպումներին:

Այստեղ կարող ենք խոսել նաև  օծանելիքի և դիմահարդարման մասին: Շատ կարևոր է օծանելիքի ճիշտ ընտրությունը:Պետք է  գիտակցել, թե ե՞րբ է հնարավոր օծանելիք օգտագործել, և երբ ավելի լավ է ձեռնպահ մնալ: Երեկոյի համար  կարելի է ընտրել քաղցր արևելյան բույրեր, իսկ  թարմ բույրը պահեք  գրասենյակում աշխատելու համար:

Այնուամենայնիվ, կան ցնցող կանայք, ովքեր կարող են շատ ավելին թույլ տալ, և միևնույն ժամանակ ներդաշնակ տեսք ունենալ: Իսկապես, կանոններից շեղվելը նույնպես  բացառություն է: Եվ սա մի ամբողջ արվեստ է:

Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS