3 տարի ընկերություն անելուց հետո վերջապես նշանվեցինք․ Գժի պես սիրում էինք իրար․ 2 օր անց նշանս հետ տվեցի, չգիտեի, որ ապագա ամուսինս բացի ինձանից․․․

3 տարի ընկերություն անելուց հետո վերջապես նշանվեցինք․ Գժի պես սիրում էինք իրար․ 2 օր անց նշանս հետ տվեցի, չգիտեի, որ ապագա ամուսինս բացի ինձանից․․․Մոտ 2 ամիս պատրաստվել ենք նշանադրության արարողությանը, որ ամեն բան հարթ ու լավ անցնի։

Եկավ սպասված օրը, մենք երջանիկ էինք ու ամեն բան լավ էր ընթանում։ Երեկոյան արարողությունը եզրափակեցինք ու գնացինք տուն։ Հաջորդ օրը որոշել էինք ընկերներով գնալ քաղաքից դուրս ու միասին լավ ժամանակ անցկացնել։ Այդ օրը նշանածս իր ընկեր ների հետ խորոված էր անում, իսկ հեռախոսը թողել էր սեղանին։Մեկ էլ նամակ ծնգաց իր հեռախոսում ու ես տեսա, որ ինչ-որ աղջիկ իր կիսամերկ նկարներն է ուղարկել նշանածիս։

Ճնշումս ընկավ, վատացա, բայց ինձ հավաքեցի ու նրա հեռախոսը թաքուն վերցրեցի ու գնացի զուգարան։Բացեցի նամակն ու կար դացի ողջ նամակագրությունը։ Այդ օրը իմ կյանքի վատագույն օրն էր, ես հասկացա, որ այս վերջին մեկ տա րվա ընթացքում նշան ածս զուգահեռ շփվում էր մի դուրս ընկածի հետ ու նրա հետ ժամանակ անցկացնում։Կանչեցի նշանածիս մի կողմ, հանեցի ձեռքիս մատանին, դրեցի իր ափի մեջ ու ասեցի․

«Կտանես դուրս ընկածիդ մատին կդնես, վերջ մեր մեջ»։

Ու փախա էդ տեղից։ Էդ դեպքից հետո հազար անգամ եկավ, որ ինձ հետ խոսի,իր ծնողներին էլ խառնեց,բայց ես նշանս արդեն հետ էի տվել ու էլ ոչ մի բան չունեի կիսելու ինձ խաբած ու ինձ արդեն օտար դարձած մի տղամարդու հետ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS