Ավոկադոյի և ձիթապտղի յուղի միջոցով պատրաստվող դիմակ
Դիմակի այս տեսակը շատ սիրված է, այն մազերի երկարությունը պարբերաբար ավելացնում է: Ձեզ հարկավոր կլինի մեկ հասած ավոկադո, մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ և 2 ձվի դեղնուց:
Անհրաժեշտ է խառնել բոլոր բաղադրիչները, այն քսել ամբողջ մազերի երկարությամբ և գլխի վրա: 2-3 անգամ օգտագործումից հետո դուք կնկատեք արդյունքը՝ մազերը կդառնան ավելի փայլուն և խոնավացնող:

Կաթնաշոռի և վարունգի միջոցով պատրաստվող դիմակ
Այս դիմակը հիանալի խոնավացնում է և իդեալական է չոր մազերի համար: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է բլենդերի մեջ խառնել կաթնաշոռը և մեկ կեղևավորված վարունգ:
Դուք կստանաք հիդրացիա `վարունգի շնորհիվ, և կաթնաշոռը, որը հարուստ է կալցիումով, կանի իր գործը ձեր մազերի համար: Ի դեպ, այս եղանակը շատ թեթև է, ուստի այն կարելի է անել ավելի հաճախ, քան շաբաթը մեկ անգամ:
Կիվիի միջոցով պատրաստվող դիմակ

Կախված մազերի երկարությունից, ձեզ հարկավոր կլինի 1-2 հասած կիվեր: Եթե կիվին բավականաչափ փափուկ է, ապա այն խառնեք գդալով: Կիվին միակ պտուղն է, որը կարող է կանխել մազերի գույնի վաղաժամ փոփոխումը:
Այն հարուստ է նաև E, C, B6, B9 վիտամիններով: Այս մեփոդը կարող եք կիրառել շաբաթական մեկ անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru-ն
