3 տարի ամուսնացած էինք, բայց երեխա չունեինք․ Ինձ թվում էր, որ ամուսինս երեխաներ չի սիրում, բայց․․․Պարզվեց, որ նա արդեն երկրորդ ընտանիք ունի և երեխայի են սպասում

Ամուսնացած եմ երեք տարի, երեխաներ չունենք: Ամուսի նս ասաց, որ ավ ելի լավ է դեռ ինքներս մեզ համար ապրենք: Բայց ինձ թվում էր, որ նա ուղղակի երեխաներ չի սիրում, իսկ ավելի ուշ պարզվեց, որ ինձ՝ նույնպես: Մարտի 8-ին ես սպասում էի նրա աշ խատանքից վերադարձին, սեղան էի գցել: Նվերի հույս նույնիսկ չունեի, նա երբեք նման բան չի անում, բայց մտա ծում էի, գուցե ծաղիկներ նվիրի:

Բայց այն, որ այդ օրը նա տուն չի գա, նույնիսկ մտ քովս չէր կարող անցնել: Ամբողջ գիշեր ես զան գում էի նրան, բայց հեռախոսն անջատած էր: Մինչ առավոտ աչք չէի փակել, իսկ լույսը բացվելուն պես պատրաստվում էի ոստիկանություն գնալ, երբ հանկարծ նա խմած եկավ և պառ կեց քնելու: Ես շատ նեղացած էի, բայց միևնույն ժամա նակ ուրախ էի, որ նրա հետ ամեն ինչ լավ է: Իսկ հետո, երբ հարցրեցի, թե որտեղ է եղել, ասաց, որ ընկերների հետ էր: Ես չհավատացի, բայց ոչինչ չասացի:

Այդ օրվանից անցավ մի քանի ամիս: Ես տանը մենակ էի, երբ տվեցին դռան զանգը: Բացելով՝ տեսա հղի կնոջ: Նա առանց ներս գալու հարցրեց, թե ինչպես պիտի կիսենք ամուսնուս, և ցույց տվեց իր փոքրի կին: Մի փոքր ուշքի գալով անսպասելի հանդիպու մից՝ ես ասացի, որ կիսելու բան չկա, ինքը կարող է վերցնել ամուսնուս: Մինչ ամու սինս վերադարձավ աշխատանքից, ես արդեն հավաքել էի նրա իրերը:

Նա չէր սպասում նման բանի: Նա սկսեց ներողություն խն դրել, ասել, որ միայն ինձ է սիրում, այն տեղ ոչ մի լուրջ բան չկա: Իսկ ինձ թվում է, որ նա միայն ինքն իրեն է սիրում, որ նա վախենում է պատաս խանատվություն կրելուց: Նա այնտեղ երեխա է ունե նալու, բայց սովոր է, որ ինքն է միշտ եղել ուշադրության կենտրոնում: Ես նրան չկարողացա ներել: Դեռ միայնակ եմ ապրում: Այն կնոջը չեմ նախանձում և ոչ մի վատ բան չեմ կամենում: Գուցե հենց սա էր ճիշտը…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS