38 տարեկան էի, ամուսնացած չէի, երեխաներ էլ չունեի, բայց հետո պատահաբար իմացա, որ հղի եմ․․․

38 տարեկան էի, ամուսնացած չէի, երեխաներ էլ չունեի, բայց հետո պատահաբար իմացա, որ հղի եմ․․․Ես 38 տարեկան էի, ամու-
սին և երեխաներ չունեի: Ինձ նվիրել էի ուսուցչուհու աշխատանքին, շատ էի սիրում դպրոցն ու երեխաներին: Ծնողներս նույն մաս-
նագիտությամբ են աշխատել ամբողջ կյանքում:

Կար մի տղամարդ, ում հետ պարբերաբար հանդիպում էինք, սակայն ոչ մի լուրջ նպատակ չունեինք: Ամոթ է խոստովանելը, բայց
նա ամուսնացած էր…Մի օր էլ պատահաբար իմանում եմ, որ հղի եմ: Գնացի բժիշկի, երբ իմացա, որ արդեն 4 ամիս է, ինչ այդ վի-
ճակում եմ, շոկի մեջ էի…Բնականաբար, ընկերոջս ոչինչ չասացի, մենք այդ պահին արդեն մի ամիս էր, ինչ դադարեցրել էինք մեր
շփումը:

Ես չէի պատկերացնում, ինչ եմ անելու, ինչպես եմ ապրելու: Ոչ ոք չունեի, ծնողներս 3 տարի առաջ էին մահացել, քույր եղբայր չու-
նեմ, իսկ ինձ մոր կարգավիճակում չէի պատկերացնում:Դեռ մտածում էի, որ գուցե ճիշտ չէ երեխային ունենալը, սարսփելի վախե-
նում էի ապագայիս համար:Հաջոդ օրը գնացի աշխատանքի: Դասի ժամանակ երեխաներն իրենց սովորականի նման էին պահում:

Դասի սկզբում մեկը մյուսին նամակ էր ուղարկում, ծիծաղում էին:Դա նորություն չէր,ես նրանց միշտ հեշտությմաբ էի կարգի բերում,
ուղղակի հանգիստ ասում էի, որ դասը սկսվել է, իսկ այդ օրը չդիմացա, սկսեցի գոռալ և լացելով դուրս վազեցի: Հասա ուսուց-չանոց
և սկսեցի աբողջ հոգով արտասվել:

Աշխատողներից միայն մի հոգի կար՝ Մարինեն, ով 8 տարի առաջ էր ամուսնացել, սակայն մինչ այժմ երեխաներ չուներ: Ես նրան
պատմեցի՝ ինչ է եղել, և ասացի, որ գուցե և աբորտ անեմ, իսկ նա կլորացած աչքերով նայեց ինձ և ասաց.

—Երբեք չանես նման բան: Ես կերազեի քո փոխարեն հայտնվել: Երեխան երկնային պարգև է: Նայիր ինձ և հասկացիր, որ դու եր-
ջանիկ մարդ ես:

Հիմա որդիս 2 տարեկան է, նայում եմ նրան և գիտակցում, որքան սխալ էի, ամաչում եմ նույնիսկ երեխայից ազատվելու մտքերիս
համար: Պետությունն ինձ օգնում է, տանը աշակերտներ ունեմ, երեխայիս պատշաճ կերպով մեծացնում եմ և ամեն ինչով ապահո-
վում:Ես հիմա իսկապես երջանիկ եմ…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS