4 խորհուրդ այն մասին, թե ինչպես չգիրանալ ամուսնանալուց հետո

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 4 խորհուրդ, որոնք կօգնեն չգիրանալ հարսանիքից հետո:

Ավելի հաճախ սեքսով զբաղվել

Սեքսը ոչ միայն հաճելի, այլեւ օգտակար զբաղմունք է ինչպես առողջության, այնպես էլ կազմվածքի համար: Սեքսի 25 րոպեն ավելի քան 100 կալորիա է այրում: Որքան ավելի հաճախ եւ շատ զբաղվեք սեքսով, այնքան փոքր կլինի գիրանալու ռիսկը:

Սպորտով զբաղվեք

Ցանկացած տեսակի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը` հեծանիվ քշելուց մինչեւ պարեր, շատ օգտակար է ֆիզիկական լավ վիճակը պահպանելու համար: Եթե չեք ուզում նույն մարզաձեւով զբաղվել կամ էլ միասին մարզվել (որոշ կանայք, օրինակ, չեն ուզում, որ իրենց ամուսիններն իրենց տեսնեն քրտնած եւ հոգնած), ձեզ համար տարբեր զբաղմունքներ գտեք: Կինը, օրինակ, կարող է յոգայով զբաղվել, իսկ ամուսինը` ըմբշամարտով կամ կրոսֆիթով:

Դիմացեք առանց հավելումների

Տղամարդու` հավելյալ ուտելիքի խնդրանքը շատ կանանց համար հաճոյախոսություն է, բայց մի մոռացեք, որ լրացուցիչ կալորիաները կհանգեցնեն ավելորդ քաշի կուտակման: Ջանացեք պատրաստել այնքան, որքան անհրաժեշտ է ձեր` երկուսի համար, մինչեւ վերջ մի կերեք, եթե զգում եք, որ կշտացել եք:

Զգույշ եղեք խնջույքների եւ հանդիսավոր ընթրիքների ընթացքում 

Ընկերների կամ ազգականների հետ սեղանի շուրջը հավաքվելն իհարկե հաճելի է, բայց ջանացեք այլ` սննդի հետ չկապված զբաղմունքներ գտնել, որոնք կարող են ձեզ միավորել մտերիմ մարդկանց հետ: Օրինակ` համատեղ զբոսանքներ կազմակերպեք:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS