41 տարի անց բացահայտվեց ցավալի ճշմարտությունը. Ծննդկանին հայտնեցին, որ որդու սիրտը կանգ է առել…

Նելլի Ռեյեսը 65 տարեկան է, ապրում է Չիլիում, խոսում է իսպաներեն: Ամերիկացի Թրեվիս Թոլիվերը 45 տարեկան է, նրա հարազատ լեզուն՝ անգլերենն է: Նելլին Թրեվիսի հարազատ մայրն է, բայց առանց թարգամնչի օգնության իրենք չեն հասկանում միմյանց:

Բանն այն է, որ Թրեվիսը Նելլիի առաջնեկն է: Կինը նրան ունեցել է 1973-ին, երբ դեռ 19 տարեկան էր: Հղիությունն անցել է առանց որևէ բարդությունների, սակայն հենց երեխան ծնվել է, նրան վերցրել են մոր մոտից, իսկ ավելի ուշ ասել, իբրև փոքրիկն ունեցել է սրտի հետ հետ կապված խնդիրներ և … մահացել է:

Փոքրիկ Թրեվիսը հայտնվել է փոքր ամերիկյան քաղաքում, որտեղ էլ իրեն որդեգրել են: Որդեգրած ծնողները միշտ լավ են վերաբերվել որդուն, սակայն խեղճն ամբողջ կյանքում կարծել է, թե կենսաբանական մայրն ուղղակի հրաժարվել է իրենից:

Միայն մեծանալով՝ տղամարդը սկսել է որոնումները, և դա իր մոտ ստացվել է:

Այսօր Թրեվիսն ապրում է Չիլիում, և նա դեռ չի հասցրել սովորել, որ ունի բազմաթիվ բարեկամների:

Ցավոք, առևանգման նման դեպքերը չափազանց շատ էին 1970-80 թվականներին: Երբ չամուսնացած կանայք երեխա էին ունենում, նորածիններին պարզապես խլում էին նրանց ձեռքից…

Նելլիի և Թրեվիսի հանդիպումը օդանավակայանում կարող էր հուզել նույնիսկ քարին: Արտասվելով՝ մայրն ու որդին գրկախառնվել էին և բաց չէին թողնում միմյանց: Իսկ ավելի ուշ մայր ասել է.

Ես հիմա արդեն ամեն օր կարող եմ նրան այսպես գրկել:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS