45 անց կանայք հաճախ են տառապում են այս հիվանդություններից․ Ահա, թե որոնք են դրանք․․․

45 տարեկանից հետո կանանց գրեթե կեսը եւ յուրաքանչյուր երրորդ տղամարդը ենթակա են դեմենցիայի, Պարկինսոնի հիվանդու-
թյան կամ ինսուլտ են տարել: Այդ մասին, վկայակոչելով Ռոտերդամի բժշկական կենտրոնի հետազոտողներին, հայտնել է CNN հե-
ռուստաալիքը։

Հետազոտությանը մասնակցել է 45-ից բարձր տարիքի 12 հազար 102 մարդ, որոնք նկատմամբ հսկողություն է իրականացվել 1990-
ից մինչեւ 2016 թվականը:Արդյունքում՝ պարզվել է, որ պացիենտներից 1489-ի մոտ կան դեմենցիայի նշաններ,1285-ը ինսուլտ է տա-
րել, իսկ 263-ի մոտ հայտնաբերվել է Պարկինսոնի հիվանդություն:Ինչպես պարզվել է, կանայք ավելի շատ են ենթակա այս հիվանդ
ություններին. նրանց մոտ հիվանդանալու հնարավորությունը կազմում է 48,2 տոկոս:

Մինչդեռ տղամարդկանց մոտ ռիսկի ցուցանիշը փոքր-քիչ ավելի ցածր է եւ հավասար է 36,3 տոկոսի:Կանանց առողջության համար
ամենամեծ սպառնալիքը ներկայացնում է հատկապես դեմենցիան. այդ հիվանդությունն ախտորոշել են 25,9 տոկոսի մոտ այն դեպ-
քում, երբ տղամարդկանց մոտ այս հիվանդության ախտանշաններն ի հայտ են եկել միայն 13,7 տոկոսի մոտ:

Այս հիվանդություններից մեկի զոհը դառնալու ամենափոքր շանսերը վերաբերում են Պարկինսոնի հիվանդությանը, որն ախտորոշել
են տղամարդկանց 3,6 տոկոսի եւ կանանց՝ 3,3 տոկոսի մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Ապրեք առողջ
