Ես 64 տարեկան եմ, աղջկաս ունեցել եմ երբ ընդամենը 18 տարեկան էի: Ծնողներս իմացան իմ հղիության մասին և հայտնեցին տղայի ծնողներին,և նրանք որոշեցին ամուսնացնել մեզ: Ոչ նա, ոչ էլ ես չէինք ցանկանում ամուսնանալ և վերցնել այդ բեռը մեր ուսերին։Սակայն դեմ չգնալով մեր ծնողներին՝մենք ամուսնացանք։ Նրանք մտածում էին, որ ամոթալի է հղիանալ, և մենակ մնալ, աբորտ անելն ել մեղք է: Այսպիսով ես դարձա մայր։
Ամուսնուս հետ հարաբերությունները լարվել էին, երկուսս էլ ստիպված էինք ապրում միմիանց հետ, և Երկու կողմի ծնողների համար միեվնույն եր թոռնուհուհու ապագան ինչպիսին կլինի ,միայն թէ չխայտառակվել իրենց հարևանների, ընկերների և հարազատների առջև:
Այս ամենով հանդերձ, ես լուրջ ախտորոշմամբ երեխա եմ ծնել և ավելի ընկճված դարձել: Մենք ապրում էինք ինչպես բոլորը։ Աշխատանք, հանգստյան օրերին գնացել ենք ամառանոց, մեծացրել ենք մեր դստերը: Իմ սկեսուրը այլևս չկար, բնակարանը մնացել էր մեզ , աղջիկս մեծանում էր: Կյանքը շարունակվում եր, մենք հարմարվեցինք միմյանց, բայց մեր միջև սեր չկար, այդպես էլ չհայտնվեց:
Մի օր ամուսինս ասաց. «նա իմ երեխան չէ»: Այդ օրվանից ես այլևս չէի կարողանա հանել այս մտքերը իմ գլխից: Փաստն այն է, որ նա ամբողջովին նման չէ ինձ կամ ամուսնունս: Նմանություն չկա ոչ միայն արտաքին տեսքի, այլև բնույթի, սովորությունների, բացարձակապես ոչինչ: Եվ հիվանդությունը, որով նա ծնվել է, հաճախ ժառանգական է, բայց մեր հարազատության մեջ չկա այդպիսի հիվանդություն:
Հետագայում պարբերաբար էր շոշափվում այդպիսի խոսակցություններ, և, ըստ երևույթին, դուր չգալով ՝ դոստեր՝ դեռահասության շրջանում ագրեսիվացավ: Նա վիճում էր ինձ հետ, և սկսեց ինձ մեղադրել, ու վիրավորել, 15 տարեկանում նա առաջին անգամ հրեց, և ես ընկա: Ինձ թվում է, որ նա նույնպես իրեն հարազատ չէր զգում, բայց ես երբեք դա նրան առերես չեմ ասել:
Չնայած իր հիվանդությանը, նա հասունացավ և ամուսնացավ: Նրա հետ մեր հարաբերություններն ամբողջովին վատացավ։ Այսքան ժամանակ երկու անգամ եմ կարողացել փողով օգնել: Առաջին անգամ երբ նրանց դուստրը ծնվել էր, երկրորդ անգամ երբ թոռնուհիս գնացել էր դպրոց: Ես չեմ կարող ստիպել ինձ օգնել նրանց, և պարտավոր չեմ, առավե ևս համոզված լինելով, որ նրանք ինձ հարազատ չեն։
Երբ թոռնուհիս գնաց երկրորդ դասարան, ես մնացի մենակ: Ամուսինս խեղդվեց ձկնորսության ժամանակ:Նրա հուղարկավորության ժամանակ լռություն էր Ես ոչ մի ջերմություն չունեի իմ դստեր հանդեպ, իմ թոռնուհին նույնպես չներկայացավ, և նրանք ինձ համար գոյություն չունեին: Այնուհետև իմ գլխում ծագեց ԴՆԹ անելու միտքը, որպեսզի հաստատեմ իմ ենթադրությունները:
Երբ մնացի մենակ, ես ցավ զգացի իմ կյանքի համար: Ես բարկացած էի, որ ժամանակն անցել էր, բայց ես տեղ չունեի ոչ որպես կին, ոչ էլ որպես մայր: Ընկերներուհիներս ինձ խորհուրդ տվեցին գնալ հոգեբանի և գիտեք, թե ինչ է ինձ տվել այդ միտքը:
Ինչ իմ կյանքում պատահել է՝ ամեն ինչ տեղի է ունեցել միայն իմ շնորհիվ: Փոխարենը դստերս սիրելու և պաշտպանելուն, ես բարկանում էի նրա վրա, որ նա ընդհանրապես ծնվել է: Որ ես դաժան էի նրա հանդեպ, սառն էի ամուսնուս հանդեպ — ես նրան մեղադրում էի պարզապես նրա գոյության համար, չնայած ես կարող էի փորձել սիրել նրան կամ ամուսնալուծվել ՝ առանց խոշտանգելու ինձ կամ իրեն:
Եվ հիմա, որպեսզի արդարացնեմ իմ պահվածքն ու իմ կյանքը, ես ուզում եմ անել ԴՆԹ թեստ, այնուհետև թափահարել այս թեստը նրա առջև և հաղթականորեն բղավել. «Ես ասացի, որ դուք իմը չեք: Ես դա զգացի: Ես չէի կարող այդպիսի վատ և հիվանդ աղջիկ ունենալ »:
Անկեղծ ասած, ես արդեն շնչահեղձ եմ եղել: Նման մեկը, կներեք «բժիշկը» համարձակվեց ինձ կյանք սովորեցնել: ԻՄ ԿՅԱՆՔ: Այո, ես ուզում եմ անել ԴՆԹ թեստ, և, ես հավատում եմ, որ նա կտա պատասխանը այն ամենի համար, ինչ պատահեց ինձ հետ: Եվ նույնիսկ մեկ տոկոս չեմ կասկածումու որ նա իմ դուստրն է:
Ես դրան չեմ հավատում: Ես պարզապես չեմ հավատում դրան: Ես լիովին չեմ հասկանում, թե ինչպես դա կարող էր պատահել. Նրանք հատուկ փոխել են երեխաներին հիվանդանոցում, կամ սխալ են թույլ տվել … Այդպիսի պատմություններ կան, մարդիկ իրենց ողջ կյանքում չեն մեծացնում իրենց երեխաներին:
Բայց, մյուս կողմից էլ, կասկածները տանջում են ինձ: Ուրեմն ի՞նչ, այնուամենայնիվ քննությունից հետո ինչպիսի պատասխան էլ որ գա միեվնույն է մենակ էի այսքան ժամանակ, մենակ էլ կմնամ: