48 տարեկան հասակում որոշեցի ամուսնուցս առանձնանալ և առանձին ապրել․․․Պետք է խոստովանեմ,որ այլևս չեմ ցանկանում վերադառնալ նրա մոտ

48 տարեկանում որոշեցի ամուսնուցս առանձնանալ և առանձին ապրել․․․Պետք է խոստովանեմ,որ այլևս չեմ ցանկանում վերադառ-
նալ նրա մոտ։Այս որոշումը դարձավ ճակատագրական, և, հավանաբար, ամենաաճիշտն իմ կյանքում: 48 տարեկանում ես ամուսնա-
լուծվեցի և չդիմեցի դատարան՝ ունեց վածքի բաժանման հայցով:Ես և ամու սինս լինելով անփորձ և<< հիմար>>, ամուսնացել ենք
շատ վաղ. երկուսս էլ 20 տարեկան էինք: Կարծում էինք, թե ծանոթության մեկ տարին արդեն բավական է, և շտապեցինք զագս:

Եվ գիտեք, ես չեմ ափսոսում այդ մարդու հետ ապրած տարիների համար: Բայց դառնալով 45 տարեկան, երբ մեր երեխաներն ար-
դեն մեծացել էին,ես սկսեցի գիտակցել, որ միգուցե մեծ սխալ եմ թույլ տվել այդ ժամանակ՝ 25 տարի առաջ:Ամբողջ երեք տարի մտա-
ծում էի ամուսնալուծության գաղափարի շուրջ:Ես շատ էի վախենում,թե ինչպես կարձագանքեն երեխաներս ու մտերիմներս, վախե-
նում էի մենակ ապրել, քանի որ բոլորովին պատկերացում չունեի, թե դա ինչպես էր լինելու:3 տարի անց միայն հստակ որոշում ըն-
դունեցի։

Վերջապես մի պահ հավաքեցի քաջությունս և պատմեցի ամուսնուս այն ամենը, ինչ կար իմ հոգում: Ես ապահարզան պահաջեցի:
Նա չվիճեց, չնայած նրա հայացքից երևում էր, որ խորը թախիծի մեջ է: Արդեն 6 ամիս է անցել, որ մենք պաշտոնապես բաժանված
ենք: Գործընթացը հետաձգվեց կարանտինի պատճառով, քանի որ բոլոր զագսերը փակ էին: Թե չէ դա շատ վաղ կլիներ: Խստովա-
նությունից հետո ես զգացի անհավատալի, մինչ այդ ինձ անծանոթ զգացողություն՝ ազատություն:

Իհա՛րկե, հնարավոր չէր առանց կողմնակի քննադատությունների, բայց ես համոզված եմ, որ եթե վճռական քայլ չանեի, ապա անի-
մաստ կլիներ իմ կյանքը:Մեր երեխաները վաղուց արդեն փոքր չեն, իրավիճակից ցնցվեցին, բայց արդյունքում հաշտվեցին իմ ըն-
տրության հետ:Ես, որոշ իրեր վերցնելով, տեղափոխվեցի այն բնակարան, որը ժառանգություն էի ստացել մորիցս: Նոր զգացողութ-
յունները համեմատեցի այն բանի հետ, երբ ես համալսարան ընդունվելու համար ուրիշ քաղաք էի մեկնել:

Թվում էր՝ բոլորովին նոր կյանք:Ես համոզված եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել: Վերջապես ես կարող եմ ապրել ինձ համար, պատ-
րաստել միայն ինձ համար, միայնակ ռեստորաններ գնալ, վերադառնալ տուն, երբ ուզում եմ և անել այլ բաներ, որոնք ամուսնության
մեջ թույլատրելի չեն:Պարզվում է, որ միայնակներն ավելի հեշտ են ապրում: Աշխարհի մասին իմ պատկերացումները փոխվեցին:

Սա անհավատալի զգացողություն է:Այսպիսով, 28 տարվա ամուսնությունից հետո ես գնացի մի քայլի, ինչի մասին կանանց մեծ մա-
սը նույնիսկ չէր էլ կարող պատկերացնել:Իսկ Դուք կամուսնալուծվեի՞ք երկար տարիներ համատեղ ապրելուց հետո: Գրեք մեկնաբա-
նություններում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS