5 արդյունավետ միջոց նյութափոխանակությունը արագացնելու համար

Քնեք, կերեք, խմեք…սա և ևս 2 միջոց, որոնք կօգնեն ձեր օրգանիզմին ավելի արագ աշխատել:

Նախաճաշեք

Նախաճաշն օգնում է միացնել նյութափոխանակման պրոցեսները: Այն մարդիկ, ովքեր առավոտյան նախաճաշում են, օրվա ընթացքում ավելի քիչ կալորիա են օգտագործում: Եթե օրգանիզմն առավոտյան չստանա անհրաժեշտ միկրոտարրեր, ապա օրվա ընթացքում ուտելու պահանջ ավելի շատ կունենաք:

Ջուր խմեք

Գուցե չգիտեք, բայց մարդկանց մեծամասնությունը մշտապես ջրազրկման խնդիր է ունենում: Մենք սովոր ենք ջուր խմել միայն այն ժամանակ, երբ ծարավ ենք զգում, սակայն մեր մարմինը մշտապես ջրի կարիք է զգում: Դա անհրաժեշտ է կալորիաներ այրելու համար: Նույնիսկ մասնկաի ջրազրկումը կարող է հանգեցնել նյութափոխանակության դանդաղեցմանը և քաշ հավաքելուն:

Լիարժեք քնեք

Ժամանակակից աշխարհում մարդիկ մոռացել են լիարժեք և առողջ քնի անհրաժեշտության մասին: Քնի մշտական պակասը կարող է մեծ վնաս հասցնել օրգանիզմին, նաև ավելորդ քաշի պատճառ դառնալ: Փորձեք այնպես դասավորել ռեժիմը, որ քնեք առնվազն 7-8 ժամ:

Լիարժեք սնվեք

Եթե նույնիսկ փորձում եք նիհարել, ապա մի հասցրեք օգտագործվող կալորիաների քանակը նվազագույնի, այլապես կարող եք հակառակ արդյունք ստանալ: Երբ չափից քիչ եք ուտում, օրգանիզմը անցնում է խնայող ռեժիմի, ինչի արդյունքում նյութափոխանակությունը դանդաղում է:

Ստիպեք սնունդին աշխատել ի օգուտ ձեզ

Կան մթերքներ, որոնք ի օգուտ ձեզ են աշխատում. կանաչ թեյ, ձու, ավոկադո, խնձորի քացախ, բնական յոգուրտ: Բայց մի մոռացեք, որ օգտագործվող սնունդը պիտի լինի բալանսավորված և առողջ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS