Մենք չենք կարող տեսնել ծիածանի բոլոր գույները։ Ինչու՞․․․
5 զարմանալի փաստ ծիածանի մասին
Գոյություն ունեն բազմաթիվ լեգենդներ և միֆեր ծիածանի ուժի մասին։Հոգեբանները պնդում են, որ մարդիկ հիանում են բնության այդ երևույթով, քանի որ ծիածանը լուսավոր ապագայի հույսն է:
Տեխնիկական տեսանկյունից այն առաջանում է, երբ լույսն անցնում է ջրի կաթիլի միջով և լույսի բեկումը առաջացնում է մեզ ծանոթ բազմագույն կամարը:
Ստորև ներկայացնում են այլ հետաքրքիր փաստեր ծիածանների մասին:
Ծիածանը հազվադեպ կարելի է տեսնել կեսօրին
Առավել հաճախ ծիածանն առաջանում է առավոտյան և երեկոյան: Որպեսզի այն ձևավորվի, հարկավոր է, որ արևի ճառագայթը ընկնի անձրևի կաթիլի մեջ 42 աստիճան անկյան տակ: Դա դժվար թե տեղի ունենա, եթե արևը երկնքում 42 աստիճանից ավելի բարձր է գտնվում:
Մենք երբեք չենք կարող հասնել ծիածանի վերջը
Երբ նայում ենք ծիածանին, թվում է, թե այն մեզ հետ շարժվում է: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ լույսը կազմավորում է ծիածանը որոշակի հեռավորության և անկյան տակ դիտորդի համար: Եվ այդ հեռավորությունը միշտ առկա է մեր և ծիածանի միջև:
Ծիածանը հայտնվում է նաև գիշերը
Ծիածան կարելի է տեսնել նաև մութն ընկնելուց հետո: Այդպիսի երևույթն անվանում են լուսնային ծիածան: Այս դեպքում լույսի ճառագայթները գալիս են ոչ թե արևից, այլ լուսնից: Այդ ծիածանը այնքան էլ պայծառ չի լինում, քանի որ ինչքան վառ է լույսը, այնքան ավելի բազմերանգ է ծիածանը:
Մենք չենք կարող տեսնել ծիածանի բոլոր գույները
Շատերը հիշում են, որ մանուկ ժամանակ մեզ ասում էին, որ ծիածանի վրա սիրամարգ է նստած, և մեր տեսած 7 գույները նրա բազմագույն փետուրներն են: Բայց իրականում ծիածանը բաղկացած է միլիոնավոր գույներից` ներառյալ այն գույները, որոնք մարդկային աչքը չի կարող տեսնել:
Ծիածանը լինում է երկակի, եռակի և նույնիսկ քառակի
Մենք կարող ենք տեսնել մեկից ավել ծիածան, եթե լույսը արտացոլվում է կաթիլի մեջ և բաժանվում բաղկացուցիչ գույների: Երկակի ծիածանը հայտնվում է, երբ արտացոլումը տեղի է ունենում կաթիլի մեջ երկու անգամ, եռակին` երեք անգամ և այդպես շարունակ:
Նյութը նրապարակման պատրաստեց goodlookingnews.ru