Հաճաժ մարմնամարզությամբ զբաղվեք.
Նույնիսկ ամենաթեթև վարժությունները օգնում են կարգավորել ճնշումը և մարզել սրտամկանի աշխատանքը: Ամենալավ վարժությունները ձգումներն են, շնչառական վարժությունները և նույնիսկ յոգան:
Շատ ձուկ կերեք.
Հաճախակի ձուկ ուտելը օգնում է կարգավորել սրտի զարկերի հաճախականությունը և նույնիսկ թեթև առիթմիան: Շաբաթական 2 անգամ յուղոտ ձուկ ուտելը կարող է շատ մեծ արդյուքններ ունենալ:
Շատ հյութ խմեք.
Հատկապես օգտակար է նռան հյութև, որը ամրացնում է անոթները և նույնիսկ օգնում է դրանց վերականգնմանը, ազատում է խոլեստերինից:
Աղի փոխարինեք սոյայի սոուսով
Ամենօրյա ճաշերի մեջ ավելացրեք ոչ թե աղ, այլ սոյայի սոուս: Այն շատ ավելի նախընտրելի է քան աղը:
Հաճախակի ծիծաղեք.
Մի պատմություն կա, որ սրտի հետ խնդիրներ ունեցող մի մարդու իր բժիշկը խորհուրդ է տալիս շատ հումորային ֆիլմեր դիտել, և նա այնքան է ծիծաղում որ առողջանում է:
Կատակերգություն դիտելուց մարդու արյան շրջանառությունն ավելի լավ է կատարվում, քան դրամա կամ մելոդրամա դիտելիս: Հարկավոր է օրական գոնե 15 րոպե ծիծաղել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո-ն