5 պատճառ, թե ինչու է կինը տարիքի հետ ավելի ցանկալի դառնում․․․Ցանկացած կին պետք է ազատվի բոլոր անիմաստ ստերիոտիպե րից և կարողանա սիրել ու ընդունել իրեն ցանկացած տարիքում: Ի վերջո տարիքը միայն թիվ է: Եթե չեք հավատում այս ամենին և մտ ածում եք, որ ընդամենը խոսքեր են, ապա սխալվում եք:Վերջերս Անգլիայի սոցիոլոգները հարցում են անցկացրել պարզելու համար, թե տղամարդկանց համար, որ կանայք են գեղեցիկ համարվում: Տղամարդկանց 70%-ը պատասխանել է, որ գեղեցիկ ու գրավիչ համարում են այն կանանց, ովքեր ինքնավստահ են, քանի որ այս հատկանիշի շնորհիվ նրանք առավել ցանկալի են դառնում: Մենք գիտենք, որ ինքնավստահությունը տարիքի հետ է ամրապնդվում, երբ կինը կարողանում է ներդաշնակ լինել ինքն իր հետ:
Ստորև ներկայացնում ենք հինգ պատճառներ, որոնք իրական գեղեցկության չափանիշներ են դիտվում:
1. Կինը առավել գեղեցիկ է դառնում, երբ մայրանում է
Բոլոր բժիշկները միաբերան պնդում են, որ ծննդաբերությունը վերածնվելու հնարավորություն է կնոջ համար: Կնոջ օրգանիզմը արտա դրում է երջանկության հորմոններ և ավելի լուսավոր է դառնում հոգևոր դաշտում: Երեխաների հանդեպ ունեցած սերը նրան դարձնում է անդիմադրելի: Նրանք, ովքեր երեխաներ ունենք կհասկանան, իսկ մյուսների մոտ ամեն բան առջևում է:
2. Գեղեցկությունը ծնվում է հիասթափություն
Տղամարդկանց մեծ մասին չեն հետաքրքրում 20-ամյա աղջիկները, քանի որ նրանց դուր է գալիս խորաթափանցությունը, ինչը միայն տարիների հետ է ի հայտ գալիս: Եթե ցանկանում եք, որ ձեր կողքի կինը իմանա, թե ինչպես իրեն դրսևորի այս կամ այն իրավիճակում, ուրեմն պետք է գտնենք այնպիսի մեկին, որը դառը անցյալի փորձ է ունեցել:Ինչի՞ց է, որ դեռահասները առավել թափանցիկ ու կանխա տեսելի են, իսկ փորձառու կանայք գիտեն իրենց գաղտնքիները պահել, քանի որ անցյալից շատ բան են սովորել:
3. Կանայք ավելի գեղեցիկ են դառնում իրենց իսկական կեսի կողքին
Երբ կինը երջանիկ է, նա գեղեցիկ է, իսկ աչքերը փայլում են… Սերը միշտ յուրահատուկ ներքին փայլ է հաղորդում կնոջը: Երբ կինը գի տակցում է, որ դուր է գալիս այն տղամարդուն, որի ուշադրությանը կցանկանային արժանանալ շատերը, նա ավելի գեղեցիկ ու ինքնավ ստահ է դառնում: Իսկական տղամարդու կողքին կինը ձգտում է լինել լավագույնը ամեն տեսակետից:
4. Կինը առավել գեղեցիկ է, երբ սիրում է ինքն իրեն
Սիրել ինքդ քեզ այդքան էլ հեշտ չէ, քանի որ այդ փաստի գիտակցումը երիտասարդ տարիքում հեշտ չի լինում ընդունելը: Սիրել քեզ նշանակում է հետևել ներքին ձայնին, ընդունել սեփական առավելություններն ու թուլությունները, կարողանալ կառավարել սեփական հույզերը: Կարողանալ ինքնուրույն հաղթահարել, ինչպես դժվարությունները, այնպես էլ ի ցույց չդնել սեփական երջանկությունը և լինել ինքնաբավ:
5. Կինը առավել գեղեցիկ է, երբ ներդաշնակ է ինքն իր հետ
Գեղեցկությունը չի հանդուրժում դրամաներ և հիստերիկ պոռթկումներ: Գեղեցիկ է այն կինը, ով կարողանում է հաշտ ապրել ինքն իր հետ և հանգիստ է` թուլացած, կարողանում է գիտակցել, որ ամեն բան այդքան էլ վատ չէ: Ինքնավստահությունը հանգստության հոմանիշն է, այսինքն նաև գեղեցկության հոմանիշը: Երբ ինքներդ ձեզ հետ անկեղծ լինեք կհասկանաք, որ հիմա և տասը տարի առաջ դուք տարբեր մարդիկ եք: Իրականում տարիներն են կնոջը ավելի ինքնավստահ ու ինքնաբավ դարձնում, ինչն էլ նպաստում է նրա գրավչության կրկնապատկմանը: