5 սխալ, որոնց պատճառով կարող են տղամարդիկ լքել իրենց կանանց․ Մանրամասնում է ամուսնալուծված կինը

Եկեք ազնիվ լինենք: Ամուսնալուծությունների մեծ մասը կանանց պատճառով է լինում, գիտությամբ կամ անգի-տությամբ: Հաճախ մենք` կանայքս, համակարգված ձևով այնքան ենք զզվեցնում տղամարդկանց, որ վերջին-ներս, չդիմանալով լարվածությանը, որոշում են քանդել այդ հարաբերությունները: Իսկ ի՞նչ է պետք անել տղա-մարդուն ծայրահեղ քայլերից զերծ պահելու համար: Ամուսնալուծված կինը 5 հիմնական սխալի օրինակ է բե-րում:

1. Դուք փորձում եք նրան փոխել

Շատ կանայք ամուսնությունից մի քանի տարի անց առիթը բաց չեն թողնում ամուսնուն քննադատել: Պետք չէ դա անել: Աշխատեք զսպել ձեզ: Հիշեք, թե ինչ պատճառով եք դուք ձեր տղամարդուն ընտրել: Հավանաբար ու-շադրություն եք դարձրել նրա արժանիքներին, իսկ թերությունների վրա աչք եք փակել` դրանք համարելով ան-վնաս առանձնահատկություն:Մի սպասեք, որ նա կփոխվի: Անկասկած, հարաբերությունների մեջ գտնվող թե կինը, թե տղամարդը պետք է զարգացում ապրեն, բայց ո՞ւմ դուր կգա շարունակ քննադատվել:Ձեզ դրեք նրա փոխարեն: Զսպեք ձեզ, եթե ուզում եք ասել, որ նա գարեջուր շատ է խմում, ընկերների հետ շատ ժամանակ է անցկացնում կամ համակարգչի առաջ երկար է գտնվում: Չի բացառվում, որ այդպես է եղել նաև հարաբերութ-յունների  ձևավորման սկզբնական փուլում, ինչը,սակայն, ձեզ այն ժամանակ  չի  նյարդայնացրել հասկանալի պատճառներով:Ուշադրությունը բևեռեք նրա դրական գծերի վրա, ընդգծեք նրա առավելությունները և մի փոր-ձեք փոխել չափահաս, հասուն մարդուն:

2. Դուք վերահսկում եք նրան

«Մեր բոլոր վեճերն այն պատճառով են, որ դու ոչինչ ճիշտ չես անում»: Յուրաքանչյուր կին իր ամուսնուն նմա-նատիպ մի բան ասում է: Նման բաները ոչ միայն հեռացնում են զուգընկերոջը, այլև հարուցում են հակառակ-վելու, ի հեճուկս նրա մի բան անելու բուռն ցանկություն: Ավելին, անընդհատ վերահսկողությունը տղամարդուն ստիպում է ձեզնից թաքցնել այն, ինչը ձեզ դուր չի գալիս, անգամ ամենաաննշան բանը: Կինը պետք է վստահի ամուսնուն: Վստահ եղեք ձեզ վրա, նրա վրա և ձեր հարաբերությունների վրա: Եզակի տղամարդկանց է դուր գալիս վերահսկող կինը:

3. Դուք նրան բավարար սեքս չեք տալիս

Հարաբերություններում գտնվելուց մի քանի տարի անց շատ կանայք սկսում են խորամանկել, տղամարդուն մա-նիպուլյացիայի ենթարկել և մերժել սեռական հարաբերություն ունենալ: Դա նրանք անում են նրանից նեղացած լինելու ժամանակ կամ երբ բարոյական ցնցում են ապրում:Այսպիսով, կանայք ուզում են տղամարդուն դաս տը-ված լինել և մեծացնել սեփական նշանակությունը նրա աչքերում: Չի կարելի այդպես վարվել: Դա ոչ միայն բար-կացնում է տղամարդուն, այլև աստիճանաբար հեռացնում ձեզնից: Ավելի օգտակար է հիշել, թե ինչով եք դուք նրան գրավել ձեր հարաբերությունների ամենասկզբում: Հավանաբար դուք ունեք որոշակի կանացի խորաման-կություններ: Ճիշտ ժամանակն է դրանք կրկին գործի դնելու:

4. Դուք ձեզ բաց եք թողել, չեք զբաղվում ձեր արտաքինով

Հաճախ դա տեղի է ունենում երեխաների ծնվելու հետ մեկտեղ: Կանանց այս փուլում կարելի է հասկանալ: Նը-րանք մտածում են միայն երեխաների մասին, որոնք իրենց կյանքի առաջին տարիներին շատ ժամանակ են խը-լում: Բայց, միևնույն է, չարժե մոռանալ ինքդ քո մասին: Ձեր խնամված տեսքը նախ և առաջ ձեզ է պետք: Չէ՞ որ գեղեցիկ հագուստը և հաճելի պրոցեդուրաները տրամադրություն են բարձրացնում, էլ չենք խոսում արտաքին տեսքի վրա լավ ազդեցություն գործելուց:

5. Դուք կանգնում եք նրա և իր ընտանիքի միջև

Ձեր ամուսնուն իր ընտանիքի մասին ոչ մի վատ բան չասեք: Ինքն այդ ընտանիքում է մեծացել, և այն նրա հա-մար առաջին տեղում է: Որքան էլ որ նրա հարազատները տարօրինակ լինեն, նրան թույլ տվեք՝ ինքը գլուխ հա-նի նրանցից: Եթե իրավիճակը ծայրահեղ է, ինքն ամեն ինչ կհասկանա: Նրա ընտանիքի անդամների հետ կոն-ֆլիկտի մեջ մի մտեք: Դա ձեզ պետք չէ: Հարգեք նրա մտերիմներին, համբերությամբ զինվեք: եթե ձեզ համար դժվար է գտնվել նրա հարազատների շրջապատում, նվազեցրեք նրանց հետ շփումները:Որպես եզրահանգում` կնոջ համար գլխավորը համբերատար և մտածող լինելն է: Պետք չէ տուրք տալ էմոցիաներին, կարևոր է խո-սելուց, ինչ-որ բան ասելուց կամ անելուց առաջ մտածել, և այդ ժամանակ ձեր ընտանիքում խաղաղություն կտիրի:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS