Մանեին պատրաստվում էին գիմնազիա տանել՝ 1 դասարան, բայց գիմնազիա բոլորին չեն ընդունում:
Սկզբում հարկավոր է անցնել հոգեբանի նշանակած թեսատվորումը՝ ուսմանը պատրաստ լինելու աստիճանը ստուգելու համար:
Հոգեբանը սեղանին դրեց պլաստմասե մրգեր. խնձոր, նարինջ, տանձ, դեղձ:
-Այսպիսով, սկսենք,-ասաց հոգեբանը,-ինչպե՞ս կարելի է մեկ բառով անվանել այս առարակները:
Մանեն լուռ իջեցրեց աչքերը:
-Հմ,-ասաց հոգեբանը,-շարունակենք: Սկսեց սեղանին դնել պալստմասե բանջարեղեն. լոլիկ, վարունգ, կարտոֆիլ, սոխ:-Իսկ այս առարկաներն ինչպե՞ս կանվանենք մեկ բառով:
Մանեն կրկին լռեց:
-Ազնվամորի, ելակ, բալ…- ասաց հոգեբանը՝ չսպասելով նախորդ պատասխանին,-իսկ սրանք ինչպե՞ս են կոչվում: Չգիտե՞ս:
-Մոռացել եմ,-շշնջաց Մանեն՝ մի կերպ զսպելով արցունքները:
-Ձեզ գիմնազիա չեն ընդունի, նաև ենթադրում եմ, որ նույնիսկ սովորական դպրոց գնալու համար էլ է վաղ,-ասաց հոգեբանը երեխայի մորը,-թող նա որոշ ժամանակ էլ գնա մանկապարտեզ, հետաքրքրվեք զարգացման կենտրոններով: Նա չգիտի նույնիսկ ամենահասարակ բառերը:
Մայրը զարմացած նայեց աղջկան.
-Մանե ջան, մի՞թե դու չգիտես, թե դրանք ինչպե՞ս են կոչվում մեկ բառով:
-Հաաաա…Հիշեցի,- ուրախությունից շողաց երեխան,-ՄՈԻԼՅԱԺ, դրանք կոչվում են ՄՈՒԼՅԱԺ: