Չնայած այն բանին, որ լվացքի մեքենաները լվանում են ամեն ինչ, կան բաներ, որոնք չպետք է լվանալ դրանով: Օրինակ՝ այն բաները, որոնք պետք է լվանալ ձեռքով, շատ հաճախ լվանում ենք մեքենայով: Այդ իրերը կարող են վնասել լվացքի մեքենան և հենց իրենք էլ փչանալ:
Բարձ
Կան բարձերի տեսակներ, որոնք չպետք է լվանալ մեքենայով, քանի որ կարող են փչանալ: Այդ բարձերի վրա հստակ նշվում է դրանց խնամքի ձևը:
Իսկ ինչպե՞ս լվանալ: Մասնագետները խորհուրդ են տալիս դրանց մասին հոգ տանել ձեռքի միջոցով: Իսկ եթե դրա վրա կա պիտակ, որն ասում է «լվանալ ձեռքով», կարող եք դնել մի թասի մեջ և գոլ ջրով լվանալ:
Ընտանի կենդանիների մազերը հագուստի վրա
Ընդհանրապես շատ դժվար է հագուստի վրայից մաքրել կենդանու մազը, բայց եթե այն լվանաք, ավելի վատ կլինի վիճակը: Այն պետք է մաքրել կպչուն գլանիկով:
Կրծկալ
Սովորական լվացքն արագ կփչացնի այն: Ավելի լավ կլինի ներքնազգեստները լվանալ ձեռքով: Այն պետք է դնեք սառը ջրի մեջ և լվացքի փոշով լվանաք:
Ժանյակով և ասեղնագործած հագուստ
Լվացքի մեքենան կարող է փչացնել ժանյակով հագուստը: Հատկապես կարևոր է չխառնել այս տեսակի հագուստը մնացածի հետ: Ասեղնագործ հագուստը կարող է խառնվել կոճակների հետ և փչանալ:
Այն պետք է լվանալ ձեռքով, բայց մեկ բացառությամբ․ եթե հագուստի վրա գրված է՝ «միայն քիմիական մաքրում», ուրեմն՝ այն պետք է տալ քիմիական մաքրման:
Չափազանց մեծ իրեր
Եթե վերմակը հազիվ է մտնում լվացքի մեքենայի մեջ, պետք չէ այն մի կերպ մտցնել: Իրերին տարածք է պետք, որպեսզի դրանք պտտվեն, և բիծը մաքրվի:
Թավշից, կաշմիրից և մորթուց պատրաստված իրեր
Դրանք պետք է լվանալ ձեռքով, որպեսզի չփչանան: