Ի՞նչ է հարկավոր վերցնել լողավազան գնալիս: Սա այն այն հարցն է, որին առնչվում են շատերը, ովքեր որոշում են լողով զբաղվել: Բարեբախտաբար, պահանջվող իրերի ցանկը փոքր է, և հետևաբար հարկ չի լինի վերցնել անիմաստ իրերի մի ամբողջ ուսապարկ: Փաստորեն, լողավազան այցելելու համար կպահանջվի ընդամենը վեց բան:
Բժշկի տեղեկանք
Լողավազան այցելելու համար բժշկական տեղեկանք ստանալն առաջինն է, որ պետք է արվի, քանի որ առանց այդ փաստաթղթի լողավազան այցելելու կտրոն չեք կարող ստանալ: Տեղեկանքը տրվում է թերապևտի (մանկաբույժ երեխաների համար) կողմից այն բանից հետո, երբ դիմորդը անցնում է համապատասխան բժշկական զննումներ. Ճիճվակրությունև առկայության և սնկերի ստուգում, ինչպես նաև ֆիզիկական ծանրաբեռնվածության վերաբերյալ ընդհանուր հակացուցումների բացակայություն: Եթե ձեռքի տակ ունեք անհրաժեշտ տեղեկանք, ապա կարող եք ապահով կերպով այցելել լողավազան, ղեկավարության կողմից առարկություններ չեն լինի:
Lողազգեստ
Քանի որ հասարակական լողավազանում չեք կարող մերկ լողալ,ուստի պետք է գնեք լողազգեստ:Ամենահարմարը՝մարզումների համար նախատեսված լողազգեստն է:
Լողի համար նախատեսված հերմետիկ ակնոց
Ակնոցն անհրաժեշտ է 3 պատճառով.
Նախ ,ամեն անգամ սուզվելուց հետո ստիպված չեք լինի սրբել ձեր աչքերը: Քլորը վնասակար ազդեցություն չի թողնի: Աչքի մեխանիկական վնասվածք չեք ստանա:
Լողի գլխարկ
Լող գլխարկի հիմնական դերը մազերը թրջվելուց պաշտպանելն է:Բացի այդ մազերը չեն խանգարի լողալուն: Եվ հետո, գլխարկը հանդես է գալիս, որպես մազերի պաշտպանիչ միջոց, քանի որ հաճախակի չորացումը մազերի համար օգտակար չէ:
հողաթափեր
Լողավազանի համար հատուկ հողաթափերը պաշտպանում են սալիկի վրա սայթաքելու և ընկնելու վտանգից: Բացի այդ պաշտպանում է ոտքերը սնկով վարակվելու վտանգից:
սրբիչ
Խելացի ընտրությունը միկրոֆիբերի սրբիչն է: Այս սրբիչն իր թեթև քաշով և կոմպակտ չափսերով հիանալի կերպով կլանում է խոնավությունը: Ի դեպ, այն հեշտությամբ լվացվում է:
Ահա այն նվազագույնը, որը պահանջվում է լողավազան այցելության համար: Մնացածը ձեր ցանկությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru