7 նշան, որ ձեր ղեկավարը գնահատում է ձեզ, նույնիսկ եթե դա ձեզ չի ցույց տալիս

Ձեր ղեկավարի հետ լավ հարաբերություններ ունենալը մասնագիտական ​​հաջողության բաղկացուցիչ մասն է: Ի վերջո, ձեր կարիերան նրա ձեռքերում է: Սյուզան Բեյթսը` <<Բեյթս Կոմունիկս>>-ի գործադիր տնօրենը և «Բոլորը կարող են  առաջնորդ լինել» գրքի հեղինակը, օգնում է ձեզ պարզել այս 8 կարևոր նշանները, որ դուք ճիշտ ուղու վրա եք:

  1. Ձեզ խիստ են վերաբերվում

Ղեկավարը,տեսնելով ձեր ներուժը, հաճախ կարող է գնահատել ձեր աշխատանքը և միշտ չէ, որ դրական: Եվ դա նրա համար, քանի որ ձեր ղեկավարը անկեղծորեն հավատում է, որ դուք ի վիճակի եք ադեկվատ ընկալել նրա քննադատությունը և պատրաստ եք ավելի մեծ  պատասխանատվությամբ աշխատել :

  1. Դուք փորձարկվում եք

Պարզվում է, որ այնքան էլ վատ չէ, եթե ժամանակ առ ժամանակ ծանրաբեռնված լինեք աշխատանքով:

Ղեկավարը  երբեմն ձեզ տալիս է ավելի շատ առաջադրանքներ, բայց ոչ այն պատճառով, որ նա ցանկանում է պատժել ձեզ: Սա մի տեսակ մարտահրավեր է, որն ընդունելով, կարող եք ևս մեկ անգամ ապացուցել ձեր արժեքը:

  1. Ձեր կարծիքը գնահատվում է

Եթե  քննարկումների ժամանակ ​​ղեկավարին հաճախ հետաքրքրում  է  ձեր տեսակետը, ձեզ բավականաչափ ժամանակ է տալիս խոսելու, դրականորեն գնահատում է ձեր կարծիքը,ապա  սա լավ նշան է:

  1. Նրանք դիմում են ձեզ

Եթե ​​ղեկավարն  առաջին հերթին ձեզ է դիմում նոր առաջադրանքի համար, ապա սա ակնհայտ նշան է, որ նա  ձեր մեջ տեսնում է  կարևոր աշխատողի:

  1. Դուք օրինակ եք բերվում

Երբ մյուս աշխատակիցները դժվարանում են կատարել առաջադրանքը, և ղեկավարը ձեզ  է դիմում օգնության, սա շատ բան է ասում:

  1. Ձեզ տրված են կարևոր առաջադրանքներ

Եթե ​​ձեզ խնդրում են զբաղվել կարևոր հաճախորդների հետ, սա ակնհայտորեն խոսում է այն մասին, որ ձեզ վստահում են:Ղեկավարը հաճախ պարտականությունները փոխանցում է առավել տաղանդավոր աշխատողներին:

  1. Հետաքրքրված են ձեր գործերով

Եթե ​​ղեկավարը գնահատում է ձեզ և չի ցանկանում կորցնել, ապա նա պարբերաբար կհետաքրքրվի`արդյո՞ք գոհ եք ամեն ինչից, ինչպիսի՞ն են ձեր ծրագրերը: Սա հարցաքննություն չէ: Նման խոսակցություններն օգնում են նրան հասկանալ, թե ինչպե՞ս պահել լավ աշխատակիցներին:

Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS