Երբ ընտանիքում հայտնվում է ևս մեկ երեխա, ապա մեծ երեխան սկսում է ավելի արագ մեծանալ։ Նա շատ մեծ պատասխանատվություն է կրում փոքր եղբոր, կամ քրոջ համար։ Դպրոցում նա (հատկապես եթե դա ավագ եղ-բայր է) միշտ պաշտպանում է իր եղբորը կամ քրոջը։
Ֆիլիպինները բավականին աղքատ երկիր է։ Դրա համար էլ հաճախ երեխաների 2 ծնողներն էլ ստիպված են լի-նում երեխաներին կերակրելու համար օրվա մեջ աշխատել 10-12 ժամ։ Եվ նրանք ովքեր ունեն հնարավորութ-յուն, թողնում ենք փոքրիկ երեխային իրենց ավագ երեխայի մոտ։ Իսկ ավագ երեխաները իրենց հերթին, ստիպ-ված լինելով խնամել և դայակություն անել իրենց փոքր եղբորը կամ քրոջը, բաց են թողնում դպրոց հաճախելու հնարավորությունը։
Այս պատմությունը հայտնի է դարձել Ֆիլիպինների դպրոցներից մեկի՝ Salvación Elementary School ուսուցչուհի-ներից մեկի հրապարակումից հետո։Նա տեղադրել էր այս նկարը Facebook-ում և շատ կարճ ժամանակում նկա-րը տարածվել էր վիրուսային արագությամբ։
Վերջերս այս ուսուցչուհու դասի ժամանակ նրա աշակերտներից մեկը՝ 7-ամյա Ջասթինը միայնակ չէր եկել դըպ-րոց։ Իր հետ նա բերել էր նաև իր փոքր եղբորը։ Ջասթինը բացատրել էր, որ եղբորը չի կարող ոչ ոքի մոտ թող-նել։ Ոչ միայն նրա ծնողներն են աշխատում, այլ նաև աշխատում է տատիկը։ Երեխան ստիպված էր միայնակ խնամել փոքր եղբորը, սակայն նաև չէր ուզում բաց թողնել դասերը։
Ուսուցչուհին իհարկե թույլ էր տվել, որ Ջասթինի փոքր եղբայրը նույնպես մասնակցի դասին։ Այդպես ամբողջ դասի ժամանակ Ջասթինը ձախ ձեռքով պահում էր եղբորը, իսկ աջով գրում էր տետրում։ Այժմ արդեն դպրո-ցում ոչ ոք չի զարմանում, երբ տեսնում է Ջասթինին իր փոքրիկ եղբոր հետ։
Իրականում, այս տղան իսկական հերոս է։ Անհնար է չհպարտանալ նրա որոշմամբ, ով կարողացավ համադրել կրթությունը և փոքր եղբոր խնամելը։ Քչերը կարող ենք այս տարիքում ընդունել այսքան լուրջ և պատասխանա-տու որոշումներ։