7 տարեկան երեխան միշտ իր հետ դպրոց էր տանում նաև փոքր եղբորը: Պատճառը շատ հուզիչ է

Երբ ընտանիքում հայտնվում է ևս մեկ երեխա, ապա մեծ երեխան սկսում է ավելի արագ մեծանալ։ Նա շատ մեծ պատասխանատվություն է կրում փոքր եղբոր, կամ քրոջ համար։ Դպրոցում նա  (հատկապես եթե դա ավագ եղբայր է) միշտ պաշտպանում է իր եղբորը կամ քրոջը։

Ֆիլիպինները բավականին աղքատ երկիր է։ Դրա համար էլ հաճախ երեխաների 2 ծնողներն էլ ստիպված են լինում երեխաներին կերակրելու համար օրվա մեջ աշխատել 10-12 ժամ։ Եվ նրանք ովքեր ունեն հնարավորություն, թողնում ենք փոքրիկ երեխային իրենց ավագ երեխայի մոտ։ Իսկ ավագ երեխաները իրենց հերթին, ստիպված լինելով խնամել և դայակություն անել իրենց փոքր եղբորը կամ քրոջը, բաց են թողնում դպրոց հաճախելու հնարավորությունը։Այս պատմությունը հայտնի է դարձել Ֆիլիպինների դպրոցներից մեկի՝  Salvación Elementary School ուսուցչուհիներից մեկի հրապարակումից հետո։ Նա տեղադրել էր այս նկարը Facebook-ում և շատ կարճ ժամանակում նկարը տարածվել էր վիրուսային արագությամբ։

Վերջերս այս ուսուցչուհու դասի ժամանակ նրա աշակերտներից մեկը՝ 7-ամյա Ջասթինը միայնակ չէր եկել դպրոց։ Իր հետ նա բերել էր նաև իր փոքր եղբորը։ Ջասթինը բացատրել էր, որ եղբորը չի կարող ոչ ոքի մոտ թողնել։ Ոչ միայն նրա ծնողներն են աշխատում, այլ նաև աշխատում է տատիկը։ Երեխան ստիպված էր միայնակ խնամել փոքր եղբորը, սակայն նաև չէր ուզում բաց թողնել դասերը։

Ուսուցչուհին իհարկե թույլ էր տվել, որ Ջասթինի փոքր եղբայրը նույնպես մասնակցի դասին։ Այդպես ամբողջ դասի ժամանակ Ջասթինը ձախ ձեռքով պահում էր եղբորը, իսկ աջով գրում էր տետրում։ Այժմ արդեն դպրոցում ոչ ոք չի զարմանում, երբ տեսնում է Ջասթինին իր փոքրիկ եղբոր հետ։

Իրականում, այս տղան իսկական հերոս է։ Անհնար է չհպարտանալ նրա որոշմամբ, ով կարողացավ համադրել կրթությունը և փոքր եղբոր խնամելը։ Քչերը կարող ենք այս տարիքում ընդունել այսքան լուրջ և պատասխանատու որոշումներ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS