Այս պատմությունը տեղի է ունեցել 90-ականների սկզբին, այդ ժամանակ 7 տարեկան էի: Հիշում եմ, որ «Սնիկերս», «Մարս» և նմա-նատիպ այլ կոնֆետները նոր էին դուրս եկել վաճառքի:Որքան էինք ուրախանում, երբ աշխատ ավարձի օրը հայրիկս տուն էր վերա-դառնում և մեզ տալիս երկար սպաս ված կոնֆետը:

Մի օր էլ, Ամանորից 2 օր առաջ, ծնողներիս մահ ճակալի տակից պատահաբար մի մեծ տո ւփով սնիկերս գտա:Աստված իմ, աչքերիս առաջ ամեն ինչ սևացավ…Ամբողջ օրը էլ ոչ մի բանի մասին չէի կարո ղանում մտածել:Երեկ ոյան ծնողներս գը-նացին իրենց ընկեր-ների տուն, իսկ ես անցա գործի: Մահճակալի տա կից հանեցի տուփը և սկսեցի ուտել՝ հենց հատակին նստած: 9-երորդն ար դեն մի կերպ էի ուտում:

Այդ գիշեր քիչ էր մնում մահանայի սրտխառնոցից: Բարձրացավ տաքությունս, իսկ առավոտյան ինձ տեղափոխեցին ինֆեկցիոն հի-վանդանոց, որտեղ էլ դիմավորցի Նոր տարին:Դրանից հետո էլ տանել չեմ կարողանում սնիկերսի համը, նույնիսկ հոտը զզվանք է ա-ռաջացնում, այն ինձ մոտ ասոցացվում է հիվանդանոցի պալատի հետ:
