7 օր 7 բաժակ և կվերանա որովայնի ճարպը

EnterTrain-ը ներկայացնում է ըմպելիք, որը հրաշքներ է գործում մարմնի հետ: Ամեն օրդ սկսիր այս հյութով, և որովայնի ճարպի խնդիրը կդադարի քեզ անհանգստացնել: Հյութը նաև շատ համեղ է, բոլոր բաղադրիչները հեշտ է գտնել սառնարանում:

Եթե ուզում ես հրաշալի ինքնազգացողություն և ֆիզիկական լավ վիճակ ունենալ, աշխատիր ուշադրություն դարձնել նրան, ինչ ուտում ես:

Նորմավորիր չափաբաժիները, ավելի շատ միրգ, բանջարեղեն, ամբողջական հատիկեղենից մթերքներ օգտագործիր, ամբողջովին բացառիր քաղցրավենիքներն ու շաքարավազը: Եվ իհարկե, սննդակարգումդ ներառիր ճարպերի այրման համար կանաչ հյութը: Բաղադրիչները՝ 1 վարունգ 3 կտոր անանաս 1 ցողուն նեխուր 1 ցողուն մաղադանոսի տերևներ

Պատրաստումը՝

1. Լավ լվա մրգերն ու բանջարեղենը:

2. Վարունգը շրջանաձև կտրտիր:

3. Մանր կտրտիր նեխուրը և մաղադանոսը:

4. Բոլոր բաղադրիչները լցրու բլենդերի մեջ:

5. Խառնիր:

Կիրառումը՝

Հյութը խմիր առավոտները քաղցած վիճակում: Շաքարավազ կամ արհեստական քաղցրացուցիչներ չավելացնես: Ըմպելիքը խմիր ոչ ուշ, քան պատրաստելուց 15 րոպե հետո, որպեսզի չհասցնի կորցնել օգտակար հատկությունները: Այս հյութը վիտամինների շատ հարուստ աղբյուր է:

Այն խմիր 7 օր և մոռացիր որովայնի ճարպի մասին: Արդյունքը կարճ ժամանակում կնկատես, նաև քեզ ավելի առողջ և ուժեղ կզգաս: Այս հյութը մարքում է, ուստի այն պետք չէ օգտագործել ամիսներ: Հետևիր օրգանիզմիդ ցանկացած տհաճ արձագանքին:

Եթե ինչ-որ բան այնպես չլինի, դադարեցրու օգտագործումը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS