Այսօր ցանկանում եմ սովորեցնել ձեզ բնական բուժիչ մի լավագույն միջով՝ այն մասին, թե ինչպես պետք է պայ-քարել հոդացավերի դեմ և շարունակել ապրել ու աշխատել ազատվելով դրանից: Այս միջոցը, որը կներկայաց-նեմ ձեզ կարող եք օգտագործել և՛ որպես ըմպելիք, և՛ որպես քսուք: Իսկ ամենալավն այն է, որ այն կարող եք պատրաստել տնական պայմանններում:
Այս միջոցի բաղադրիչները, կարծում եմ, կգտնվեն ձեր սառնարանում:Ահա այդ հրաշագործ ռուսական միջոցը, որը ձեզ կազատի սարսափելի ցավերից և կվերադարձնի ձեզ նախկին առույգությունը:
Բաղադրիչներ`
1. 1 սմբուկ
2. 1 լ. ջուր
Պատրաստումը
Տաքացրեք ջուրը՝ չհասցնելով այն եռման աստիճանի: Վերցրեք կրակի վրայից և լցրեք նրա մեջ կտրտած սմբու-կը: Թողեք հովանա և թափահարեք այն: Այն հարկավոր է պահպանել սառնարանում՝ թերմոսի մեջ:Ներքին օգ-տագործման համար. 750մլ-ն հարկավոր է բաժանել 3 մասի մեկ օրում հետևյալ կերպով ընդունելու համար.
Առաջինը դատարկ ստամքսին, երկրորդը ճաշից առաջ և վերջինը քնելուց առաջ:
Արտաքին օգտագործման համար. Մնացած 250 մլ-ին ավելացրեք 50մլ ձիթապտղի յուղ, լավ խառնեք և քնելուց առաջ քսեք ցավող հատվածներին՝ թեթև շփելով այն: Հարկավոր է նաև այդ հատվածները տաք պահել. Լավ կլինի եթե փաթաթեք որևէ կտորով:
Զգուշացում.
Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոց-ներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:
Ապրեք առողջ