8 կարևոր բան, որ միայն սիրող տղամարդը կանի ձեզ համար․․․Տղամարդիկ չգիտեն ինչպես արտահայտել իրենց զգացմունքներն այն պես, ինչպես դա անում են կանայք, և դա հայտնի փաստ է։Նրանք կարծում են, որ գործողություններն ավելի կարևոր են,քան խոսքերը, ուստի նախընտրում են ցույց տալ իրենց զգացմունքները, փոխանակ խոսելու դրանց մասին:Բայց իսկական տղամարդը դա չի անի բոլ որ կանանց համար։ Նա պատրաստ է ամեն ինչի միայն հանուն նրա, ում իսկապես սիրահարված է։
1. Նա կլսի նրան
Իսկապես կլսի։ Սիրահարված տղամարդը պարզապես գլխով չի անի ի նշան հավանության: Նա ուշադիր կլսի այն ամենը, ինչ ասում է իր կինը։Նա միշտ պատրաստ է աջակցել, երբ նրան անհանգստացնում են աշխատանքի, ընկերների կամ այլ պահերի խնդիրները։ Տղ ամարդը հասկանում է, որ շփումը առողջ և կայուն հարաբերությունների գրավականն է։ Իր կնոջ համար նա ցանկանում է լինել ոչ միա յն սիրեկան, այլև ընկեր։
2. Նա մատնացույց կանի նրա սխալները
Երբ տղամարդը սիրում է, նա ուշադրություն է դարձնում ոչ միայն նրան, թե ինչ է ասում իրեն կինը, այլև այն, ինչ նա ասում է ուրիշնե րին: Նա անտարբեր չէ նրա հետ հարաբերությունների նկատմամբ, իսկ եթե ընտրյալը սխալ է, պատրաստ է դա մատնանշել նրան։
3. Նա պատրաստ է փոխել իր որոշումը հանուն նրա
Գիտե՞ք, թե որքան համառ կարող են լինել տղամարդիկ: Միայն սիրահարված տղամարդը կարող է փոխել իր որոշումը կնոջ համար: Եթե տղամարդը ընկերների հետ ֆուտբոլ խաղալու փոխարեն որոշում է ընկերուհու հետ գնումներ կատարել, ուրեմն կինը նրա համար գլխավոր առաջնահերթությունն է:Այս պահվածքը հստակ նշան է, որ տղամարդը կնոջը համարում է իր կյանքում ամենակարևոր մար դը։
4. Նա կպայքարի նրա համար, ոչ թե նրա հետ
Սիրող տղամարդը միշտ ցույց կտա իր ընտրյալին իր իսկական զգացմունքները։Այդ իսկ պատճառով նա պատրաստ է կռվել յուրաքան չյուրի հետ, ով կփորձի վիրավորել նրան։Նա գիտի, թե իրականում որքան փխրուն է կնոջ սիրտը, և, հետևաբար, նա գիտակցաբար չի անի որևէ բան, որը կարող է վնասել սիրելիին:
5. Նա ազնիվ կլինի նրա հետ
Կնոջը սիրող տղամարդը միշտ ազնիվ կլինի նրա հետ, որքան էլ դառը լինի ճշմարտությունը։Նա քաջ գիտակցում է, որ չի կարող անընդ հատ ստել նրան, հետևաբար ընտրություն է կատարում ազնվության օգտին։Տղամարդը ցանկանում է, որ կինը իրեն ճշմարտությունն ասի, և այդ ժամանակ նա կարող է նույնը անել նրա համար: Եթե նրանք անկեղծ լինեն միմյանց հետ, ապա կկարողանան կառուցել իդե ալական հարաբերություններ, որոնցում ստի համար տեղ չի լինի։
6. Նա զգում է նրա ցավը
Եթե սիրելի աղջիկը վատ է զգում, ապա ինքը՝ տղամարդը, նույպես վատ է զգում։ Ամենադժվար պահերին նա կլինի սիրելիի կողքին։Նա կլինի նրա լավագույն ընկերը, ով միշտ կաջակցի խորհուրդներով կամ պարզապես գրկախառնությամբ։Նման տղամարդիկ այնքան էլ տարածված չեն, այնպես որ, եթե ձեր տղամարդն իրեն այսպես է պահում, ապա կառչեք նրանից և բաց մի թողեք։
7. Նա կմոտիվացնի նրան լինել իր լավագույն տարբերակը
Եթե տղամարդը մոտիվացնում է իր ընկերուհուն դառնալ ավելի լավը, ապա նա չի խանդում և ցանկանում է, որ նա իրագործի իր բոլոր երազանքները։Սիրահարված տղամարդը միշտ կլինի իր կնոջ կողքին։
8. Նա պատրաստ է ամեն ինչի հանուն այն կնոջ, ում սիրում է
Սիրահարված տղամարդը պատրաստ է ամեն ինչի իր կնոջը երջանկացնելու համար։Նա կլինի նրա սիրելին, լավագույն ընկերը, խորհր դատուն և ամենագլխավոր երկրպագուն:Նա կհավատա նրան նույնիսկ այն պահերին, երբ ինքն իրեն չի հավատում։ Նա ամեն օր կհիշե ցնի նրան իր սիրո մասին։