9 կարևոր բան, որը պետք է հասցնել անել առավոտյան մինչև ժամը 9-ը․․․

9 կարևոր բան, որը պետք է հասցնել անել առավոտյան մինչև ժամը 9-ը․․․Երբ արթնանում եք առավոտյան, մտածեք այն մասին, որ
նոր օր ապրելու՝ շնչելու, մտածելու, վայելելու ու սիրելու հնարավորություն եք ստացել։Ներկայացնում ենք առավոտյան գործողութ-
յունների ցանկ, որոնք կօգնեն ամբողջ օրը լավ տրամադրությամբ անցկացնել։

  • Աղոթել

Անգամ ամենապարզ աղոթքը կօգնի սկսել օրը հանգստության զգացումով։ Առաջին հերթին հեռախոսը վերցնելու փոխարեն մի քա-
նի րոպե հատկացրեք լռության մեջ նստելուն և աղոթելուն։

  • Շնորհակալություն հայտնեք ինքներդ ձեզ

Սկսեք օրը շնորհակալությունից։ Հպարտացեք ինքներդ ձեզանով այն ամենի համար, ինչ ունեք։ Այս պրակտիկան կօգնի ձեզ նկատել
ձեր յուրաքանչյուր փոքրիկ հաջողություն։

  • Մտածեք, թե օրվա ընթացքում ինչով եք զբաղվելու

Որքան ավելի շուտ կազմեք օրվա պլանը, այդքան ավելի արդյունավետ ու օգտակար կանցկացնեք այն։Որոշեք նաև ժամերը և շարժ-
վեք ըստ նախագծածի։

  • 1 բաժակ ջուր խմել

Մարմինն արթնանում է ջրազրկված վիճակում, այդ իսկ պատճառով կարևոր է առաջին հերթին մի քիչ ջուր խմել։ Ըստ որոշ դիետո-
լոգների՝ մարդը ջրի իր օրական նորմայի կեսը պիտի խմի հենց առավոտյան ժամերին։

  • Թեթև մարզվել

Շատ քիչ են մարդիկ, ովքեր առավոտյան մկաններում ու ոսկորներում ծանրություն չեն զգում։ Իհարկե, հեշտ չէ ինքներդ ձեզ առա-
վոտյան մարզվել սովորեցնելը, սակայն դա չափազանց օգտակար է ձեր առողջության համար։

  • Երաժշտություն լսել

Սկսեք օրը սիրելի երաժշտությունը լսելուց, այդպես հաճույք կստանաք, կբարձրացնեք ձեր տրամադրությունը, դրական լիցքեր
կստանաք։

  • Ժպտալ

Սկսեք ձեր օրը հայելու առաջ ժպտալուց։ Այն դրական կերպով է ազդում ձեր ընդհանուր վիճակի և տրամադրության վրա։

  • Ավարտեք երեկոյան կիսատ թողած գործերը

Երբեմն երեկոյան ուժասպառ ընկնում ենք բազմոցին ու էլ ոչմի բան չենք ուզում անել։Իսկ ահա առավոտյան թարմ ուժերով արթնա-
նալով՝ գործերն ավարտին հասցնելու իսկական ժամանակն է։

  • Առաջին հերթին անել օրվա ամենադժվար գործը

Կարող է թվալ, որ ավելի լավ է սկզբում մանր գործեր անելը, սակայն եթե շուտ անեք ու ավարտեք ամենաբարդ ու մեծ գործը, օրն
ավելի լավ կանցնի։

Ինչ կետեր կավելացնե՞իք։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS