9 կարևոր բան, որը պետք է հասցնել անել առավոտյան մինչև ժամը 9-ը․․․Երբ արթնանում եք առավոտյան, մտածեք այն մասին, որ
նոր օր ապրելու՝ շնչելու, մտածելու, վայելելու ու սիրելու հնարավորություն եք ստացել։Ներկայացնում ենք առավոտյան գործողութ-
յունների ցանկ, որոնք կօգնեն ամբողջ օրը լավ տրամադրությամբ անցկացնել։

- Աղոթել
Անգամ ամենապարզ աղոթքը կօգնի սկսել օրը հանգստության զգացումով։ Առաջին հերթին հեռախոսը վերցնելու փոխարեն մի քա-
նի րոպե հատկացրեք լռության մեջ նստելուն և աղոթելուն։
- Շնորհակալություն հայտնեք ինքներդ ձեզ

Սկսեք օրը շնորհակալությունից։ Հպարտացեք ինքներդ ձեզանով այն ամենի համար, ինչ ունեք։ Այս պրակտիկան կօգնի ձեզ նկատել
ձեր յուրաքանչյուր փոքրիկ հաջողություն։
- Մտածեք, թե օրվա ընթացքում ինչով եք զբաղվելու
Որքան ավելի շուտ կազմեք օրվա պլանը, այդքան ավելի արդյունավետ ու օգտակար կանցկացնեք այն։Որոշեք նաև ժամերը և շարժ-
վեք ըստ նախագծածի։
- 1 բաժակ ջուր խմել

Մարմինն արթնանում է ջրազրկված վիճակում, այդ իսկ պատճառով կարևոր է առաջին հերթին մի քիչ ջուր խմել։ Ըստ որոշ դիետո-
լոգների՝ մարդը ջրի իր օրական նորմայի կեսը պիտի խմի հենց առավոտյան ժամերին։
- Թեթև մարզվել
Շատ քիչ են մարդիկ, ովքեր առավոտյան մկաններում ու ոսկորներում ծանրություն չեն զգում։ Իհարկե, հեշտ չէ ինքներդ ձեզ առա-
վոտյան մարզվել սովորեցնելը, սակայն դա չափազանց օգտակար է ձեր առողջության համար։
- Երաժշտություն լսել
Սկսեք օրը սիրելի երաժշտությունը լսելուց, այդպես հաճույք կստանաք, կբարձրացնեք ձեր տրամադրությունը, դրական լիցքեր
կստանաք։
- Ժպտալ
Սկսեք ձեր օրը հայելու առաջ ժպտալուց։ Այն դրական կերպով է ազդում ձեր ընդհանուր վիճակի և տրամադրության վրա։
- Ավարտեք երեկոյան կիսատ թողած գործերը
Երբեմն երեկոյան ուժասպառ ընկնում ենք բազմոցին ու էլ ոչմի բան չենք ուզում անել։Իսկ ահա առավոտյան թարմ ուժերով արթնա-
նալով՝ գործերն ավարտին հասցնելու իսկական ժամանակն է։
- Առաջին հերթին անել օրվա ամենադժվար գործը
Կարող է թվալ, որ ավելի լավ է սկզբում մանր գործեր անելը, սակայն եթե շուտ անեք ու ավարտեք ամենաբարդ ու մեծ գործը, օրն
ավելի լավ կանցնի։
Ինչ կետեր կավելացնե՞իք։
