90-ական թվականներին էր․ Ես ու ընկերուհիս այգում ման գալիս 5-6 տարեկան մի տղայի բռնեցինք, ով ուզում էր մեզանից սնունդ

90-ական թվականներին էր․ Ես ու ընկերուհիս այգում ման գալիս 5-6 տարեկան մի տղայի բռնեցինք, ով ուզում էր մեզանից սնունդ
գողանալ․․․

Սա եղել է 90-ականների վերջին: Ընկերուհիս՝ Սվետկան և ես 26 տա րեկան էինք: Ամուսինս գնացել էր գործուղման, իսկ Սվետան
նոր էր բաժանվել իր ընկերոջից: Պարզ է,որ նա ընկճված էր.Ոչ ընտանիք, ոչ երեխա, ոչ ապագա:Նայեցի Սվետային և որոշեցի նրան
դուրս հանել տնից: Կգնենք բուրգեր, կնստենք այգում նստարանին և կզրուցենք:Ես համոզեցի, և մենք գնացինք։

Ինչ-որ պահի նա սկսեց լաց լինել, «Ես կյանք չունեմ, ես ոչ ոքի պետք չեմ»: Ես գրկեցի նրան, մխիթարեցի, ասացի, որ ամեն բան լավ
կլինի: Եվ հետո հանկարծ տեսա, նրա հետևում կանգնած մի տղա երեխայի՝ մոտ վեց տարեկան:Նա փորձում էր բուրգերը վերցնել
նստարանից: Ես բղավեցի. <<Հեյ գող, հապա դիր տեղը>>:Նա գնաց թփերի մոտ, բայց ես երեք քայլով բռնեցի նրա օձիքից: Ես նրան թափահարելով բղավում էի.

«Դու անպիտան, տար ինձ քո տուն, ես անձամբ ծնողներիդ կպատմեմ քո արարքի մասին»:Նա քայլեց, անցավ փողոցը մատով ցույց
տալով ասաց․ հասանք։ Նրա մատը պարզորեն ուղված էր ինչ-որ լքված տան նկուղային պատուհանի վրա, և դրա մեջ երևում է եր-
կու-երեք տարեկան երեխայի մռայլ դեմք: Տեսնելով տղային ՝ փոքրիկ աղջիկը ժպտաց և բարակ ձայնով ասաց. «Սիասիա, իմ Սիա-
սիան եկավ»:

Անսպասելի իրավիճակից ես թույլ տվեցի, որ գողը գնա, նա անմիջապես, նապաստակի պես, շտապեց դեպի պատուհանը, բուրգերը
հանձնեց երեխային, իսկ նա, քաղցած կատվի պես, միանգամից ատամները խրեց հացի մեջ։Պարզվեց, որ մեր գողը՝ Սաշան մի քա-
նի շաբաթ ապրում էր նկուղում ՝ քրոջ ՝ Մաշայի հետ: Հայրը բանտարկված էր, մայրը՝ հարբեցող, անհետացել էր ինչ-որ տեղ՝ կողպե-
լով հյուրասենյակը, որտեղ նրանք ապրում էին: Տղան փորձել էր հարևաններից օգնություն խնդրել, բայց նրանք մերժել են փոքրիկ-
ներին, նրանք չէին ցանկանում երեխաների հետ ապաստան և սնունդ կիսել: Այսպիսով, Սաշան ապաստան գտավ նկուղում:

Եվ ուտելիք էր ձեռք բերում հնարավոր ության սահման ներում. Վերցնում էր մնացորդներ, երբեմն էլ գողանում: Եվ նա ամենալավ
կտորը բերում էր քրոջը, քանի որ նա փոքրիկ է:Որքան էի ես ամաչում: Իսկ ընկերուհիս ինչ-որ տեղ անսպասելիորեն ուրախացավ
սկսեց հետաքրքրվել նրանցով, և ի վերջո նրանց տարավ իր տուն:

Մի քանի ամիս մենք փնտրում էինք Մաշայի և Սաշայի մորը, այնուհետև մենք ստիպված էինք վճարել նրան հսկայական գումար ե-
րեխաներից հրաժարվելու համար: Որից հետո նրանք պաշտոնապես դարձան Սվետայի երեխաները։Մեկ տարի անց ընկերուհիս ա-
մուսնացավ և երեխաները հայր ունեցան,իսկ հետո եղբայր՝ Ալեքսը։Այժմ Սաշան և Մաշան մեծացել են։Տղան դարձել է զինվորական,
իր հայրիկի պես, իսկ աղջիկն արդեն ավարտում է համալսարանը։

Սվետան միշտ ասում է, որ ինքն աշխարհի ամենաերջանիկ մայրիկն է ու կինը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS