WarGonzo-ի վերջին հաղորդումը Շուշիից

«Սա կլինի վերջին թողարկումն Արցախից Ռազմական գործողությունները դադարել են, մենք նախատեսում ենք մեծ ֆիլմ պատրաստել պատերազմի այս 45 օրերի մասին: Առաջնագծում հիմնականում հանգիստ է»,- նշել է զինթղթակից Սեմյոն Պեգովը։

Նրա խոսքով, մի փոքր այն կողմ ադրբեջանցի զինծառայողների մարմիններն են, ավելի հեռու՝ հայ զինծառա-յողների մարմինները, այնտեղից ակտիվորեն դուրս են բերում վիրավորներին: Գործում է որոշակի հումանիտար ռեժիմ: Սպիտակ դրոշով մարդիկ գալիս ու տանում են մահացածների մարմինները:

Գալիս են հարազատները: հազվադեպ լսվում են կրակոցներ, երբեմն դիպուկահարն է աշխատում:«Մենք, բնա-կանաբար, վերադառնալու ենք Արցախ և ոչ մեկ անգամ: Կնկարահանենք, թե ինչպես են այստեղ աշխատում մեր՝ ռուս խաղաղապահները, ինչպես հետագայում կընթանա կյանքը տարածաշրջանում: Մենք ոչ մի դեպքում չենք մնալու անտարբեր այս ժողովրդի ճակատագրի հանդեպ, այս հողի, պարզապես գնում ենք աշխատելու»,- հայտնել է Պեգովը:

Նա հույս է հայտնել, որ ֆիլմի պրեմիերան կկայանա Երևանում, Մոսկվայում և այլուր:

Տեսանյութը ստորև՝

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS