Հադրութի, Ասկերանի և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած այլ տարածքները ժամա-նակի ընթացքում վերադարձվելու են, Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայ-տարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Նա նշել է, որ ինքը ոչ թե հույս է տալիս, այլ վստահեցնում է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվելու են: Վիտալի Բալասանյանը նաև նշել է, որ լինելու է սահմանների ճշտում, Արցախի կարգավիճակի հարցի հստա-կեցումը:
«Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել»,- հայտարարել է Վիտալի Բալասանյանը` ավելացնելով, թե ականա-տես կլինենք, թե շատ կարճ ժամանակահատվածում ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանի Հանրապե-տությունը:
«Փակագծեր չեմ բացելու, կտեսնենք, ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը, ղարաբաղերեն ասած` թամաշա ենք անելու», – նշել է նա:
Տեսանյութ՝
