2016-ի հունիսին Օքսանա Կոբելեցկայա անունով կնոջ մասին իմացան ողջ Ուկրաինայում:Կինն ամուսնացած էր, իսկ նրանց ընտանիքում արդեն մի դուստր կար, երբ ծնողները միանգամից 5 երեխա ունեցան: Եվ դա ար-հեստական բեղմնավորման շնորհիվ չէր:Պետությունը բազմազավակ ընտանիքին ապահովեց 5-սենյականոց բնակարանով, նաև միկրոավտոբուս տրամադրեց:

Երեխաները ծնվելու առաջին իսկ ամիսներին հայտնի դարձան:Դեռ հղիության ընթացքում կինը սկսեց վարել իր բլոգը: Հավանաբար հենց դա փրկեց նրան հետագայում հնարավոր դեպրեսիայից:Անթերի հոր տպավորություն թողած տղամարդու համբերությունը բավականացրեց մոտ 1 տարի՝ նա հեռացավ ընտանիքից: Օքսանան մնաց ձեռնունայն. բնակարանի վերանորոգումը դեռ չէր ավարտվել, իսկ մոր սոցիալական վճարներն ու թոշակը չնչին էին:Կնոջը սկսեցին աջակցել և օգնել օտար մարդիկ:

Բլոգում Օքսանան կիսվում է երեխաների դաստիրակությանը վերաբերող թեմաներով, գրում է, թե ինչ անել, եթե երեխաները միաժամանակ են հիվանդանում, ինչպես նրանց ֆիզիկապես զարգացնել, արդյոք արժե դիմել մանկական հոգեբանի:Կինն ասում է, որ իրենց ընտանիքում պահպանվում է ռեժիմ,որին հետևում են բոլոր ե-րեխաները:

Ցավոք, երեխաների հայրը ոչ մի մասնակցություն չունի նրանց կյանքում: Նա նույնիսկ կարողացել է հաշման-դամություն հաստատող փաստաթղթեր ձևակերպել, որպիսի ալիմենտներ չվճարի: Բարեբախտաբար, Օքսա-նան եկամուտ է ստանում իր բլոգից:Կինն ասում է, որ նախկին ամուսնու հանդեպ լցված չէ ատելությամբ, քանի որ նրանից անգին պարգևներ է ստացել:
