Այ քեզ առավոտ․․․Առավոտյան մինչ աշխատանքի գնալս կինս որոշեց կատակել ինձ հետ․ Երբ հասա գրասենյակ, ողջ անձնակազմը սկսեց ծիծաղել վրաս։Վերջերս ես ու կինս նոր բնակարան ենք տեղափոխվել։ Մենք ունենք նորածին երեխա։ Կինս դեկրետում է, ամ-բողջ օրը երեխայի հետ է։ Եվ ինչպես նա է ասում, իր ազատ շունչ քաշելը լինում է միայն առավոտյան, երբ նա հանգիստ լոգանք է ընդունում, քանի դեռ ես չեմ գնացել աշխատանքի և կարող եմ զբաղվել երեխայի հետ։

Առհասարակ լոգարանի դուռը ներսից փակելու սովորություն չունենք, բայց այսօր առավոտյան ես խնդրեցի կնոջս մի քիչ արագաց-նել, որպիսի ես չհայտնվեմ խցանման մեջ, իսկ կինս էլ հանկարծ որոշեց կատակել։ Ասելով «Կարող եմ ընդհանրապես դուրս չգալ»՝ ցուցադրաբար մտավ լոգաարան, ներսից փակեց դուռը և բարձր ծիծաղեց։Այդ պահին նա դեռ չգիտեր, որ սխալ բան է անում․․․
Քանի որ, ինչպես շուտով պարզվեց, փականը փչացած էր, իսկ մենք չգիտեինք դրա մասին։ Դեռ չէինք էլ հասցրել այստեղ բերել մեր բոլոր իրերը, և տանը նույնիսկ գործիք չունեի։

Մի քանի րոպե մտածելուց հետո զանգեցի ԱԻՆ։ Տղա ները շատ արագ գործեցին․ նրա նք եկա ն 20 րոպեից և կնոջս ընդա մենը 20 վարկյանում գերությունից դուրս բերեցին։Բնականաբար ես ուշացա աշխատանքից։ Որոշեցի պատմել ճշմարտությունը՝ ուշացումս բացատրելու համար։ Այդ օրն ինձ վրա ծիծաղում էին բոլոր կոլեգաներս, և նույնիսկ տնօրենը։
