Այսօր շատ տհաճ իրավիճակի վկա և ակամայից մասնակի մասնակից դարձա…սրճարանում նստած էր մոտ 60-ամյա մի տղամարդ
և 8-9 ամյա աղջնակ
Այսօր առավոտյան մտա սրճարան,տանը չէի հասցրել նախաճաշել,նստեցի և սուրճ պատվիրեցի:Կողքի սեղանի մոտ նստած էր մոտ
60 տարեկան տղա մարդ և 8-9 ամյա աղջնակ:Երեխան դպր ոցական համազգե ստով էր: Չգիտեմ ինչու, բայց ինձ դուր չեկ ավ նրա
տեսքը. երեխան հուզված էր, իրեն ազատ չէր պահում, այտերը վառ կարմիր էին, երևում էր, որ աղջիկը լարված է:
Սկզբում ինձ թվում էր, որ աղջկա պապիկն է, բայց երբ ուշադիր նա յեցի նրա դեմքին, զգացի, որ հար ազատ մարդու հայացքով չի
նայում երեխային, ինչ-որ տարօրինակություն կար: Երբ մատուցողուհին բերեց նրանց պաղպաղակը, խմորեղենը, հյութը, երեխան
կարծես առանց ուզելու սկսեց հյուրասիրվել:

Փորձեցի լսել՝ ինչ են խոսում: Տղամարդը հարցո ւփորձ էր անում երեխային, թե որ դպրցում և դասա րանում է սովորում, որտեղ են
աշխատում ծնողները, հանկարծ հարցրեց, արդյոք աղջնակը չի ցանկանում իր հետ մեքենայով գնալ իր տուն, որտեղ շատ շնիկներ
կան:Աղջիկը սկզբում ասաց, որ ծնողներն իրեն թույլ չեն տալիս, սակայն հետո սկսեց երկմտել:
-Իմ տան շնիկները շատ փոքրիկ և բարի են, ունեմ շատ փուչիկներ, տորթ, շատ-շատ պաղպաղակ և կոնֆետներ,-շարունակում էր տղամարդը:
Ես խմեցի սուրճս, դուրս եկա և սկսեցի մտածել՝ ինչ անեմ, խառնվեմ այս ամենին թե գնամ: Երկու րոպե մտորումներից հետո նկա-
տեցի ոստիկանի: Մոտեցա նրան և ներկայացրեցի իրավիճակը: Կարծում էի, թե ինձ խելագարի տեղ կդնեն, բայց ոչ, բարեբախտա-
բար, նրանք լուրջ ընդունեցին իմ պատմածը:

7 րոպե անց սրճարանի մուտքի մոտ կանգնած էին անվտանգության 5 զինված աշխատակիցներ:Պարզվեց, որ այդ տղամարդն ունի
դատվածություններ, և որքան էլ որ զարմանալի չէ, դատված է եղել պեդոֆիլիայի համար: Ինձ հրավիրեցին ոստիկանություն՝ ցուց-
մունք տալու:
Այնտեղ ծանոթացա այն աղջնակի ծնողների հետ,ովքեր քիչ էր մնում ծնկի իջնեին իմ առաջ:Գնացի աշխատանքի, բայց չէի կարողա-
նում կենտրոնանալ: Ինչպե՞ս են ապրում նման մարդիկ…ինչ խղճով են կործանում անմեղ երեխաներին: Իսկ եթե այդ օրը ես չմտնեի
սրճարան, եթե իմ փոխարեն մեկ այլ ուրիշը ուղղակի գնար…չգիտեմ, սարսափելի է…
