Առաջին ամուսնությունս անհաջող էր․ Երկրորդ անգամ ամուսնացա ինձանից 30 տարի մեծ տղամարդու հետ և հասկացա մի բան․․․
Ես առաջին անգամ ամուս նացա, երբ ընդամենը 18 տարեկան էի: Ամուսինս մեծ էր ինձանից ընդամենը 2 տա-րով: Երկուսս էլ երիտասարդ էինք, ամուսնացել էինք սիրելով: Սակայն շուտով հասկացանք, որ մի քիչ շտապել ենք: Մենք պատրաստ չէինք նման պատասխանատվության, սակայն իմացա, որ…հղի եմ:

Ցավալին այն է, որ երեխայի ծնունդից հետո ամուսինս ընդհանրապես չփոխվեց, չէր համակարերպվում այն մտ-քի հետ, որ արդեն ընտանիք ունի: Նա դեռ ուզում էր ազատ կյանքը վայելել, ուրախանալ, իսկ ես առավոտից ե-րեկո տանն էի:Որոշ ժամանակ անց որոշեցինք ամուսնալուծվել: ՄԵզ այլևս ոչինչ չէր կապում: Երեխաս ամբողջ օրն ինձ հետ էր և հոր հետ կապվածություն չուներ: Մենք երկուսս էլ գիտակցում էինք, որ մեր նախկին սիրուց ոչինչ չի մնացել:
Ես տեղափոխվեցի ուրիշ քաղաք, որպիսի նոր կյանք սկսեմ:Լավ մանկապարտեզ գտա,ինքս ընդունվեցի աշխա-տանքի:Մի օր մանկապարտեզում հանդիպեցի մի շատ հետաքրքիր տղամարդու: Ես զգացի, որ նա բավականին մեծ է տարիքով, սակայն դա ինձ նույնիսկ դուր եկավ: Մենք ծանոթացանք,իսկ ժամանակի ընթացքում սկսեցինք ավելի մտերիմ շփվել: Ես վստահ էի, որ նա ազատ տղամարդ է, քանի որ մատանի չէր կրում:

Մի քանի շաբաթ անց Արմենն ինձ հետ անկեղծացավ. նրա կինը մահացել է մի քանի տարի առաջ, իսկ մանկա-պարտեզ նա բերում է ոչ թե իր դստերը, այլ…թոռնուհուն:Պարզվեց,որ մեր տարիքային տարբերությունը 30 տա-րի է:Ինձ դուր է գալիս գիտակցել, որ իմ կողքին հասուն տղամարդ է: Ի դեպ, նա շատ լավ տեսք ունի: Այժմ մենք միասին ենք ապրում, և չնայած մեր մեծ տարիքային տարբերությանը՝ մենք համերաշխ ենք ապրում:
